Հայտարարություններ
ՙ«Բանակն իրականում»-ի հայտարարությունը 2014թ. հունվարի 28-ին կիրառված բռնությունների վերաբերյալ
«Բանակն իրականում»–ի հայտարարությունը Բանակի օրվա առթիվ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Հայկական բանակի կազմավորման 22-ամյակին ընդառաջ
Վաղը՝ 2014 թ-ի հունվարի 28-ին նշվում է Հայկական բանակի կազմավորման 22-ամյակը: Բանակ, որը ՀՀ Սահմնադրությամբ կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ պաշտպանությունը: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ ՀՀ զինծառայողները՝ սպաները եւ շարքային զինվորները, շարունակում են կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի օգնականի թափուր հաստիքի համար
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետի թափուր աշխատատեղի համար հայտարարություն
Հայաստանի Հանրապետությունը սպանեց Հայկ Մովսիսյանին
2012 թ. նոյեմբերի 28-ին ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանում, ըստ քննչական մարմինների, կախվելու միջոցով ինքնասպան եղած Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքների պարզման ուղղությամբ բոլոր իրավական ճանապարհները փակվեցին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի
Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) Արեւելյան գործընկերության (ԱլԳ) վիլնյուսյան գագաթնաժողովը գնահատում է որպես կարեւոր իրադարձություն, որը հնարավորություն ընձեռեց «վերանայել իրողությունները», հստակ եւ համարժեքորեն ձեւակերպել ինչպես գործընկեր յուրաքանչյուր երկրի, այնպես էլ Եվրոպական միության ձեռքբերումները, անհաջողությունները, հավակնություններն ու պատասխանատվության աստիճանը:
Հայտարարություն Գյումրիում եւս զորակոչիկներին սպասեցնում են սառնամանիքին
Այս պահին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ ստացավ այս անգամ Գյումրիից, այն մասին, որ Գյումրիի զինվորական կոմիսարիատում ավելի քան 50 զորակոչիկ եւ նրանց հարազատներ առավոտյան ժամը 9:30-ից սպասում դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց համար չեն ապահովվում պայմաններ՝ ներսում սպասելու համար:
Հայտարարություն. Զորակոչիկներին սպասեցրել են դրսում՝ սառնամանիքին
Երեկ, 2013 թ-ի դեկտեմբերի 19-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ ստացավ այն մասին, որ Աբովյանի զինվորական կոմիսարիատում տասնյակ զորակոչիկներ եւ նրանց հարազատներ ստիպված են եղել ժամերով սպասել դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց թույլ չեն տվել սպասել ներսում եւ ներս են հրավիրել հերթով:
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի անդամ կազմակերպությունների հայտարարությունը մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (ԺԸԵՊ) մտահոգությամբ նշում է, որ մի շարք երկրներում, որտեղ գործում են Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի անդամ կազմակերպությունները, հետընթաց է նկատվում ոչ միայն ազատ և ժողովրդավար ընտրությունների բնագավառում, այլ նաև` կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ տեղի է ունենում հետապնդումներ իրենց քաղաքացիական և իրավապաշտպան գործունեության համար:
Հայաստանի ապագան. Եվրամիություն, թե՞ Եվրասիական միություն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը
հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվել դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի դահլիճում /Նժդեհի 14, Սոցիալական ծառայությունների կենտրոն, 4-րդ հարկ, 414 սենյակ/ կայանալիք Եվրամիության և Եվրասիական միության վերաբերյալ հանրային քննարկում- ներկայացմանը: Ներկայացմանը կհաջորդի թեմայի վերաբերյալ բաց քննարկում:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում իրենց իրավունքներն ու ազատություններն իրացնող անձանց հանդեպ ՀՀ ոստիկանության ձեռնարկած հակաօրինական գործողությունները: Պահանջում ենք վերջ տալ քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնություններին ու քաղաքական հետապնդումներին և պատասխանատվության ենթարկել ապօրինություններ կատարած ոստիկաններին: