Նորություններ

Լոռու մարզի դպրոցների տնօրենները բողոքում են Արթուր Սաքունցից

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արդեն երկու ամիս ուսումնասիրում է Վանաձորի դպրոցների ֆինանսատնտեսական գործունեությունը և տնօրեններին ուղարկված գրություններով փորձում ստանալ միայն կոռուպցիոն ռիսկեր պարունակող այն տեղեկատվությունը, որը տեղադրված չէ դպրոցների կայքէջերում։ Այդ մասին «Ազատությանն» ասաց գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ հակադարձելով տնօրենների բողոքներին։

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ առողջական խնդիրներ ունեցող 2 զորակոչիկ և 1 զինծառայող ազատվել են զինվորական ծառայությունից, ևս 3-ը ճանաչվել են զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի եւ ստացել տարկետում

CywmC6UXgAAnvGu2018 թ. ամառային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ առողջական խնդիրներ ունեցող 1 զինծառայող վաղաժամ զորացրվել է զինվորական ծառայությունից, զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել ևս 1 զորակոչիկ, 2 զորակոչիկ զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի են ճանաչվել, իսկ 2 զորակոչիկ ստացել են տարկետում 5 ամիս ժամանակով:

Continue reading

Leave a comment

ՀՀ Ֆինանսների նախարարությունը կառաջարկի «ԷԼԼՈՏՈ» խաղային տերմինալների վրա ևս տարածել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքը

 ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանն ի պատասխան, տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ Ֆինանսների նախարարությունը պատրաստվում է օրենսդրական առաջարկություն ներկայացնել՝ «ԷԼԼՈՏՈ» տերմինալների վրա ևս «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքը տարածելու վերաբերյալ: Դրանով «ԷԼԼՈՏՈ» տերմինալների տեղակայման վայրերի սահմանափակումներ կդրվեն:

Continue reading

Leave a comment

Քոչարյանը կալանքից ազատ արձակվելու դեպքում կարող է ազդել նախաքննության վրա․ Սաքունց

 «Պետք է դատարանը քննարկի, և այստեղ 45 չէ, 55 թե 105 պատգամավորի որևէ երաշխավորում էական նշանակություն չի կարող ունենալ, միայն կարող են էական նշանակություն ունենալ այն հիմնավորումները, որոնք ներկայացնելու են փաստաբանները՝ համոզելու համար կամ ներկայացնելու համար, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ կերպ չի ազդելու նախաքննության մարմինների վրա, որևէ կերպ չի ազդելու քննության ընթացքի վրա, վկաների վրա, մեղադրյալների վրա», – ընդգծեց Սաքունցը:

Continue reading

Leave a comment

«Սուրբ հողից» մարդկանց վտարող պատգամավորը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի

00-9Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանն առաջարկում է «․․․մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին…»։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ պատգամավորի այս գրառումը հիմք է տալիս մի քանի հոդվածով քրեական գործ հարուցել և հետևաբար զրկել նրան պատգամավորական մանդատից։

Continue reading

Leave a comment

«Խայտառակություն կլինի, եթե Մարտի 1-ը չստանա իր իրավական պատշաճ գնահատականը». Արթուր Սաքունց

ՍաքունցԻնձ համար ոչ թե զարմանալի է, որ 0038 հրամանն է հայտնաբերվել, այլ զարմանալի է, որ այն մարդիկ, ովքեր այդ հրամանի հետ կապված ինչ-որ հակափաստարկներ են բերում կամ վիճարկում են այն ամենը, ինչ տեղի է ունեցել, բացառիկ ցինիզմ են դրսևորում:

Continue reading

Leave a comment

Դատական դեպարտամենտի ներկայացուցիչը Ժ. Սեֆիլյանի գործով դատական նիստի մասնակիցների անձնական տվյալները ոչնչացնելու ապացույց չներկայացրեց

Այսօր արդեն մի բան հստակ է. Ժ. Սեֆիլյանի և մյուսների գործով նիստերին մասնակցող անձանց անձնագրային տվյալները հավաքագրելը, նրանց խուզարկելը նաև կրել է պատժիչ բնույթ, ամեն կերպ փորձ է արվել համակիրներին զերծ պահել դռնբաց դատական նիստին մասնակցելուց:

Continue reading

Leave a comment

Քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողները» անձեռնմխելի են

 «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալներ Դ. Խ.-ի ու նրա խցակից Գ. Ա.-ի միջև լարված հարաբերությունները 2017 թ. հունիսի 25-ին վերաճել են վիճաբանության, որը ՔԿՀ աշխատակիցների կողմից հարթվելու փոխարեն «հարթվել է» ՔԿՀ-ում հեղինակություն ունեցող, դատապարտյալների բնորոշմամբ «զոն նայող» Անդրանիկ Հայրապետյանի և նրա համախոհների միջոցով:

Continue reading

Leave a comment

Ռուսական կողմը հոգեխանգարմունքի մեջ է. Սաքունց

 Ռուսական կողմը կարծես թե հոգեբանական ճգնաժամի կամ հոգեխանգարմունքի մեջ է, քանի որ Հայաստանի գործող իշխանությունների կողմից ականատես է լինում հավասարը-հավասարի հետ գործընկերային հարաբերություններ իրականացնելու միտում, ինչը Ռուսաստանի համար ընդունելի չէ:

Continue reading

Leave a comment

Ստեփանավանի զինկոմը զինծառայողի շահերը ներկայացնող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանին նույնացրել է իրավապահ կառույցի հետ ու մերժել տեղեկատվության հարցումը

 Անհասկանալի է, թե ինչու է Ստեփանավանի զինկոմը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանին նույնացրել իրավապահ կառույցի հետ, բայց փաստն այն է, որ փաստաբանական հարցումը ճիշտ չէ մեկնաբանվել և փաստաբանի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտվել է:

Continue reading

Leave a comment

Ոչ բժիշկները և ոչ էլ պետությունը չեն ընդունում կյանքի իրավունքի խախտման դիմաց փոխհատուցման՝ իրենց պարտավորությունը

 2018 թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը և դատաքննությունը համարեց ավարտված:

Continue reading

Leave a comment

Ռոբերտ Քոչարյանը «քաղաքական հալածյալ» չէ. իրավապաշտպան

 Վերջին շրջանում Քոչարյանը քաղաքականությամբ չի զբաղվել: Առանձին հարցազրույցները, որոնք տվել է, քաղաքական ակտիվ գործունեության մասին չեն խոսում: Հետևաբար, նա քաղաքական գործունեութուն պետք է իրականացներ, որ քաղաքական հետապնդման ենթարկվեր:

Continue reading

Leave a comment