Զեկույց

2016 թ. ձմեռային և 2017 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին. զեկույց

Զեկույցը հիմնված է Կազմակերպություն դիմած քաղաքացիների և պետական կառույցներ արված պաշտոնական հարցումների պատասխանների վրա:

Ներկայացված են զորակոչիկների իրավունքների խախտման հանգեցնող նախկինում և անցնող զորակոչի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները, ինչպես նաև Կազմակերպություն դիմած զորակոչիկների վերաբերյալ վիճակագրական և այլ տվյալներ:

Continue reading

Leave a comment

«Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ».2014-2017

2017-հետազոտությունՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) ՀԿ-ի հետ համագործակցությամբ այս տարվա մայիսին ՀՀ տարածքում իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն՝ պարզելու հասարակության դիրքորոշումները միջազգային կառույցների (ԵՄ, ԵԱՏՄ) նկատմամբ:

Continue reading

Leave a comment

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների արտացոլումը 2016թ․ ՀՀ ընտրական օրենսգրքում և դրանց իրականացումը 2017թ. Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ_ՍԵՊՏԵՄԲԵՐ2017թ. Ազգային Ժողովի և Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ օրենսգրքում արտացոլված հանձնարարականներից շատերը արդյունավետ կերպով չեն կիրառվել, իսկ հաշվի չառնված հանձնարարականները առավել քան անհրաժեշտ էին:

Continue reading

Leave a comment

Հյուման Ռայթս Հաուս Երևանի Կիսամյա Համառոտ Զեկույց 2017 հուլիսի 20

Հյուման ռայտս հաուս2017-ի հունվարից հուլիս ամիսներին դիտարկված ճնշումների և իրավախախտումների դեպքերը հիմք են արձանագրելու, որ Հայաստանում իրավապաշտպանների և իրավապաշտպան գործունեության պայմանները անբավարար են՝ քաղաքացիների և հանրային խմբերի շահերն ու իրավունքները լիարժեքորեն պաշտպանելու համար։

Continue reading

Leave a comment

«Անկախ դիտորդ»: Երևանի ավագանու ընտրություններ 2017թ. մայիսի 14. վերջնական զեկույց

yerevan-14-may-finalՍույն զեկույցն ամփոփում է 60 տեղամասերում և 10 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացված դիտորդության արդյունքները: Դիտարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը եզրակացրել է, որ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների կոպտագույն խախտումներով:

Continue reading

Leave a comment

«Անկախ դիտորդ»: ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ 2017թ. ապրիլի 2: Վերջնական զեկույց

Downloads_NA%20report2017 թ. հունիսի 13-ին Երևանում տեղի ունեցած շնորհանդեսով «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրեց 2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների դիտարկման արդյունքում պատրաստված զեկույցի աշխատանքային տարբերակը, որի ժամանակ հնչած կարծիքների և առաջարկությունների հիման վրա զեկույցը վերանայվել է:

Continue reading

Leave a comment

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումները՝ ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ

teghamaserՀամաձայն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումների՝ 2017 թ. ապրիլի 2-ին քվեարկության խցիկ մի քանի անձի միաժամանակ մուտքի դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ժամը 08:00-12:00 ժամանակահատվածում, նման դեպքեր նշված ժամանակահատվածում գրանցվել են դիտարկված տեղամասերի 51.2 %-ում: Հաջորդող ժամերին դեպքերի թիվը սկսել է նվազել՝ համապատասխանաբար ժամը 12:00-16:00 ժամանակահատվածի համար կազմելով 38.2 %, իսկ ժամը 16:00-20:00-ի համար՝ 28.1 %:

Continue reading

Leave a comment

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումները՝ կեսօրի դրությամբ

kesor«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2017 թ. ապրիլի 2-ի ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել է հետևյալ իրավիճակը.

Continue reading

Leave a comment

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք: Նախընտրական քարոզչության երկարաժամկետ դիտարկման զեկույց: ԱԺ ընտրություններ 2017

reportԵլնելով վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ նախընտրական քարոզչության ընթացքում չի ապահովվել ՀՀ ԸՕ-ով սահմանված թեկնածուների, առաջադրված քաղաքական կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմաններ, ուղեկցվել է վարչական ռեսուրսների շարունակական խախտումներով, որը չի կանխվել ՀՀ ԿԸՀ-ի և իրավապահ մարմինների կողմից, որի հետևանքով կասկածի տակ է դրված ընտրությունների ազատ և արդար լինելը:

Continue reading

Leave a comment

ՀՀ ԱԺ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույց: 2017թ. մարտի 5-20: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

FireShot Capture 32 -  - file____C__Users_Narine_Downloads_HCAV-Report-21-03-final%20(1).pdfՆախընտրական քարոզարշավի երկարաժամկետ դիտորդական առաքելության նպատակն է գնահատել քարոզչության ընթացքում առաջադրված կուսակցությունների ու դաշինքների համար հավասար պայմանների ապահովման վիճակը ՀՀ ԸՕ պահանջներին համապատասխան, նպաստել ընտրական գործընթացների ժողովրդավարացմանը՝ քարոզչության մասնակիցների գործունեության և դրանց ընթացքում առաջացած խոչընդոտների վերհանման և ներկայացման միջոցով:

Continue reading

Leave a comment

Խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերով ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից և ՀՀ դատական ատյաններում իրականացվող քննության վիճակի վերաբերյալ. վերլուծություն

ՀՔԾՄշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել է 10 դեպք, որոնց առթիվ արված խոշտանգման և/կամ այլ վատ վերաբերմունքի մասին հայտարարություններով քրեական վարույթը գտնվում է տարբեր փուլերում: Սակայն բոլոր գործերով էլ որևէ դեպք չկա, որտեղ պաշտոնատար անձանցից որևէ մեկին առաջադրված լինի քրեական մեղադրանք:

Continue reading

Leave a comment

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2016թ. Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տարեկան զեկույցը

default (3)ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2016թ. Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տարեկան զեկույցը: Դեպքերը ներկայացված են առանձին բաժիններով՝ ըստ իրավունքների:

Continue reading

Leave a comment