Զեկույց

Հայաստան. երեխայի աշխատանքի ազգային հետազոտություն 2015

Հետազոտությունը հնարավորություն է տվել տեղեկատվություն հավաքագրել  երեխաների տնտեսական ակտիվության, սոցիալական կարգավիճակի, կենսապայմանների, զբաղվածության, աշխատանքային գործունեության բնույթի, նրանց աշխատանքի, աշխատանքային պայմանների, գործունեության ոլորտների, զբաղմունքների շրջանակի, տնային տնտեսություններում երեխաների զբաղվածության, աշխատանք-կրթություն, աշխատանք-առողջություն փոխազդեցության վերաբերյալ:

Continue reading

Leave a comment

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը 2016 թ.

հհՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ իրավապահ մարմինների 2016 թ. գործունեությունը բնորոշող համաթվերը: Այն ներառում է ՀՀ իրավապահ մարմինների կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության համաթվերը:

Հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ, և զեկույցում համեմատական վերլուծություն է կատարվել 2015 և 2016 թթ. համաթվերի միջև:

Continue reading

Leave a comment

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին տարեկան հաշվետվություն 2016թ. հունվար-դեկտեմբեր

MHM0106889ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2016 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի ամփոփ պատկերը՝ ըստ զանգվածային լրատվության միջոցների:

Continue reading

Leave a comment

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների արտացոլումը ՀՀ Ընտրական օրենսգրքում

HCAVՀետազոտության նպատակն է ուսումնասիրել 2003թ.-ից ի վեր ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և այլ կառույցների հանձնարարականներն ու դիտարկումները և դրանց արտացոլումը ընտրական օրենսգրքում, ինչպես նաև Օրենսգրքի վերաբերյալ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) մեկնաբանությունների և առաջարկությունների արտացոլումը Օրենսգրքի լրամշակման գործընթացում` վերլուծելով նրանց դերը ընտրական բարեփոխումներում:

Continue reading

Leave a comment

Վանաձոր և Գյումրի քաղաքների ավագանու ընտրություններ 2016թ. հոկտեմբերի 2 Վերջնական զեկույց

Զեկույց-ՏԻՄ2016թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ 377 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 2016 թ. մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ընտրական օրենսգրքի հիման վրա սահմանվեց Վանաձոր և Գյումրի քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման նոր կարգը: Նոր կարգի համաձայն Վանաձոր և Գյումրի քաղաքներում բնակիչներն ուղղակի քվեարկությամբ ընտրում են միայն կուսակցությունների և կուսակցական դաշինքների համամասնական ցուցակներով ներկայացված ավագանի, որն էլ իր հերթին ընտրում է համայնքի ղեկավարին: Յուրաքանչյուր կուսակցության/դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է տվյալ կուսակցության առաջարկվող քաղաքապետի թեկնածուն:

Continue reading

Leave a comment

ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի 2014-2015 թվականների գործունեության հաշվետվություն

2014-2015_PMG_AnnualԱմփոփելով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում 2014- 2015 թվականներին իրականացրած դիտարկումներն, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ համակարգում շարունակում են լուրջ խնդիր մնալ հետխորհրդային տարիներին ձևավորված քրեական ենթամշակույթը, բուժսպասարկման հասանելիությունը և որակը, տրամադրվող սննդի որակը և օգտակարությունը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների գործունեության անարդյունավետությունը, ինչպես նաև՝ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերի անկատարությունը:

Continue reading

Leave a comment

Զեկույց՝ 2015 թ. ձմեռային եւ 2016 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին

72760Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվում են 2015 թ-ի ձմեռային (2015 թ. դեկտեմբեր – 2016 թ-ի հունվար-փետրվար) եւ 2016 թ-ի ամառային (մայիս-հուլիս ամիսներ) զորակոչերի ժամանակահատվածում արձանագրված մարդու իրավունքների խախտումները, օրենսդրական բացերը, օրենսդրության կիրառման խնդիրները:

Continue reading

Leave a comment

Զեկույց՝ 2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին

qartez2016 թ.-ի ապրիլի 2-5-ը ժամանակահատվածում պատերազմական գործողությունները եւ նրանց հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքները հանդիսացան հանրային լայն եւ թեժ քննարկումների թեմա: ԶԼՄ-ներով հրապարակվեցին տարբեր նյութեր, հոդվածներ եւ տեսանյութեր այդ պատերազմական գործողությունների վերաբերյալ, սակայն ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ ամբողջական եւ ամփոփ տեղեկատվություն մինչ այժմ հրապարակված չէ:

Continue reading

Leave a comment

«Քաղաքացիների առողջության իրավունքի խախտումները՝ բժշկական ծառայության մատուցման հետ կապված. քրեական արդարադատության օրինակներ»

2016 թ. նոյեմբերի 7-ին մեկնարկած «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով առաջին միջազգային եռօրյա համաժողովի երկրորդ օրը զեկույցով հանդես եկավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը՝ «Քաղաքացիական առողջության իրավունքի խախտումները՝ բժշկական ծառայության մատուցման հետ կապված« քրեական արդարադատության օրինակներ» թեմայով:

Continue reading

Leave a comment

«Հոգեկան առողջության բնագավառում մարտահրավերները՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առողջապահական իրավունքների ապահովման դիտակետից»

DSC07245-copy2016 թ. նոյեմբերի 7-ին մեկնարկած «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով առաջին միջազգային եռօրյա համաժողովի երկրորդ օրը զեկույցով հանդես եկավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը՝ «Հոգեկան առողջության բնագավառում մարտահրավերները՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առողջապահական իրավունքների ապահովման դիտակետից» թեմայով:

Continue reading

Leave a comment

«Երկու սեռերի կարիքների արտացոլումը Վանաձորի մարզադպրոցների կողմից մատուցվող ծառայություններում և բյուջետավորման գործընթացում»

զեկույց-մարզադպրոցներՀաշվի առնելով, որ որևէ քաղաքականության իրական առաջնահերթությունների լավագույն ցուցիչն են դրանց համար նախատեսված ֆինանսական հատկացումները՝ գենդերային հավասարության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության կարևորագույն մաս է հանդիսանում բյուջետավորման գործընթացներում գենդերային բաղադրիչի ներդրումը:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և գործընկերների զեկույցը հոկտեմբերի 2-ին Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին՝ ժամը 16.00 -20.00 ի դրությամբ

pjimage (18)

30/03 տեղամասում դիտորդը հայտնել է, որ ընտրողը եկել է ընտրության, սակայն նրա անվան դիմաց արդեն իսկ ստորագրված է եղել:

34/48 տեղամասում դիտորդը հայտնում էր, որ տվյալ ընտրատեղամասում վստահված անձը ընտրողի փոխարեն ստորագրել է ընտրացուցակներում:

34/82 տեղամասում դիտորդը հայտնել է, որ մի ընտրողի փոխարեն քվեարկել է մյուսը:

Continue reading

Leave a comment