Տեղեկանք
Պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանումը՝ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2017 թվականի տվյալների
Պատասխանն ուշացրած կամ չտրամադրած կառույցների շարքում ինչպես 2016-ին, այնպես էլ 2017-ին առաջատարը ՀՀ Պաշտպանության նախարարությունն է: 2017-ին ներկայացված 28 հարցումներից ՊՆ-ն ժամանակին պատասխանել է դրանցից միայն 8-ին:
Ուշացրած պատասխանների թվով երկրորդը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն է. պատկերը նույնն է 2016-ին:
Տեղեկանք՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին
2016 թ.-ի համեմատ՝ 2017 թ.-ին հարադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 13-ով, դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 5-ով, սպանության դեպքերը նվազել են 5-ով, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառով մահվան դեպքերը նվազել են 5-ով: Դրան հակառակ՝ 1-ով աճել է առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի թիվը:
Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի փոփոխությունները 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո. վերլուծություն
Տեղեկանք 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին
Ընդհանուր առմամբ՝ 2016 թ.-ի համեմատ՝ 2017 թ.-ին հարադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերը նվազել են 7-ով, դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 9-ով, սպանության դեպքերը նվազել են կրկնակի անգամ, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառով մահվան դեպքերը նվազել են 1-ով:
Տեղեկանք Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ. 2014-2016 թթ.
Ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ պատասխանատու մարմինների կողմից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ, ՀՀ Կառավարության աշխատակազմ և ՀՀ Արդարադատության նախարարություն ներկայացված հաշվետվությունները այդ կառույցները չեն հրապարակել: Առկա չէ նաև ֆինանսական միջոցների մասին տեղեկատվությունը, ծրագրի մոնիթորինգի և գնահատման մեխանիզմը:
Սուտ մատնության հիմքով քրեական հետապնդումը որպես հանցագործության մասին հայտնող անձի նկատմամբ ճնշման միջոց
Հաշվի առնելով նաև իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ սուտ մատնության հիմքով հարուցված գործերը, հիմնավոր են պնդումները, որը պետք է լրջորեն վերանայել սուտ մատնության հիմքով քրեական գործերի իրավական կարգավորումները, որպեսզի այն չկիրառվի որպես քրեական հետապնդման միջոց մարդու իրավունքների խախտումների, նաև կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերով արդյունավետ քննությանը և պայքարին։
Տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ. ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների իրականացման վերաբերյալ. 2014-2016թթ.
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2017 թ. հունվար-մայիս ամիսներին տրամադրված իրավական աջակցության վիճակագրություն
Տեղեկանք 2016 թ-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ ճշտված տեղեկությունների մասին
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հունվարի 16-ին հրապարակել էր 2016 թ.-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում տեղի ունեցած մահացության դեպքերի մասին տեղեկանք, որում ներկայացված տվյալների համաձայն՝ նախորդ տարում մահացության 162 դեպք է գրանցվել:
Կասկած ունենալով վերոնշյալ տվյալների ոչ լիարժեք լինելու վերաբերյալ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացրել պաշտոնական այլ աղբյուրներով ևս: Դրա արդյունքում տեղեկատվություն է հավաքագրվել 2016 թ.-ի ընթացքում եւս 13 զինծառայողի մահվան դեպքերի մասին, որոնք չէին ներկայացվել ոչ պաշտոնական աղբյուրներում, ոչ էլ ԶԼՄ-ներով:
Տեղեկանք 2017 թ. առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին
Տեղեկանք 2016 թվականին զանգվածային լրատվության միջոցներով հոգեկան առողջության բնագավառին առնչվող հրապարակումների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ
Հրապարակումների մեջ օգտագործվող տեքստերը և բառակապակցություններն ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կողմից կատարվող ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ լայնածավալ լուսաբանումն իր հերթին նպաստում է հասարակությունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ առկա բացասական կարծրատիպերի խորացմանը, որի հետևանքով վերջիններս ավելի խոցելի են դառնում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Սպիտակի խնամքի տուն՝ ինստիտուցիոնալ համակարգից անցում համայնքահեն ծառայության
Սույն տեղեկանքում ներկայացվում է Սպիտակի խնամքի տան միջոցով սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման հնարավորությունները։ Այս ուսումնասիրությունը հատկապես կարևոր է ընդգծելու խնամքի մեծ, փակ տիպի հաստատություններում, ինչպես օրինակ՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում և Սպիտակի խնամքի տանը մարդու իրավունքների պաշտպանության վիճակի տարբերությունները։ Տեղեկանքում նկարագրվում է Սպիտակի խնամքի տան ազդեցությունը նրա բնակիչների կյանքի որակի վրա։