Քրեակատարողական հիմնարկներ Archives

ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու գործով հերթական դատական նիստը

2410924211460742528Տեղեկացնում ենք, որ 2017 թ. հունվարի 25-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արմեն Շամիրյանի կողմից ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու որոշման դեմ Ա. Շամիրյանի և վերջինիս ներկայացուցիչների բողոքի քննությունը:

Continue reading

«Դատապարտյալների հիվանդանոցը» փակելով՝ կոռուպցիոն ռիսկերի հարցը չի լուծվի․ Սաքունց

«Դրական փոփոխությունները կլինեն հիմնականում սպասարկվող բուժօգնության որակի հետ կապված, սակայն չեն վերանա կոռուպցիոն ռիսկերը, որոնք առկա էին «Դատապարտյալների հիվանդանոցում»։

Continue reading

Խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքն արգելվում է օրենքով, իսկ իրականու՞մ…

Continue reading

Խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքն արգելվում է օրենքով, իսկ իրականու՞մ…

Continue reading

Գլխավոր դատախազ․ Պողոսյանի իրավունքն է՝ հացադուլով ուշադրության արժանանալ

Continue reading

ՔԿՀ աշխատակիցների կողմից կալանավորի նկատմամբ բռնություն կիրառելու ուղղությամբ Հատուկ քննչական ծառայությունը քննություն չի իրականացրել

9e400e80f84cd25ecac73881985505fe.jpgՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել Հրաչյա Գևորգյանի իրավունքների պաշտպանությամբ

«www.newsline.am» լրատվական կայքում հրապարակված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից կրկին բռնության է ենթարկվել կալանավոր Հրաչյա Գևորգյանը» հրապարակման հիման վրա Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որն ստանձնել է վերջինիս իրավունքների պաշտպանությունը, 2016 թ. դեկտեմբերի 14-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

Continue reading

ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի 2014-2015 թվականների գործունեության հաշվետվություն

2014-2015_PMG_AnnualԱմփոփելով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում 2014- 2015 թվականներին իրականացրած դիտարկումներն, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ համակարգում շարունակում են լուրջ խնդիր մնալ հետխորհրդային տարիներին ձևավորված քրեական ենթամշակույթը, բուժսպասարկման հասանելիությունը և որակը, տրամադրվող սննդի որակը և օգտակարությունը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների գործունեության անարդյունավետությունը, ինչպես նաև՝ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերի անկատարությունը:

Continue reading

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներից մեկը սեղանի տակ, մյուսը սեղանի վրա է քնում

Qnnark2014-15 թթ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ընդհանուր թվերը չեն գերազանցել հիմնարկներում պահվող անձանց թույլատրելի թվաքանակին: Սա արձանագրվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2014-2015 թվականների հաշվետվությունում:

Continue reading

Քրեակատարողական հիմնարկին շոգեխաշած միս մատակարարող ԱՁ-ն ունի իրավաբանական մի հասցե, գործունեություն է ծավալում մեկ այլ հասցեում և պիտակների վրա գրում լրիվ այլ հասցե. ինչպես է դա մեկնաբանում Քննչական կոմիտեն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՔԿՀ-ներում իրականացված կասկածելի գնումների վերաբերյալ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի հրապարակման հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. սեպտեմբերի 28-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

Continue reading

«Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով նոր քննչական գործողություններ կիրականացվեն

Картинки по запросу Անզոր ԿարապետյանԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Արմավիր ՔԿՀ-ում 2016 թ. հունվարի 4-ին մահացած Անզոր Կարապետյանի մահվանից ինը ամիս անց ստացված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ վերջինիս անհատական հոգեբանական  առանձնահատկություները չէին կարող այնպիսի ազդեցություն ունենալ նրա վարքի վրա, որը կհանգեցներ ինքնասպանության:

Continue reading

Առողջական խնդիրներ ունեցող ցմահ դատապարտյալին դեղորայք չեն տրամադրում. վերջինս հացադուլ է հայտարարել

download (2)«Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, տեղաշարժվում է հենակների օգնությամբ:

Continue reading

Հայտարարագրերի լրացման նոր մոտեցումների և քրեակատարողական վարչության գնումների մասին

Continue reading