2016 թվականից մինչև օրս էլ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի վանաձորի գրասենյակի իրավական աջակցությամբ բանակից վաղաժամ ազատվել է 22 զինծառայող։ Նրանք բոլորը, կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Սադիկյանի խոսքով, առողջական լուրջ խնդիրներ են ունեցել, բայց զորակոչվել են՝ հավանաբար թվաքանակի համալրման համար։
Զինված ուժեր Archives
Համառոտ տեղեկատվություն՝ 2017 թ. ձմեռային և 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական խորհրդատվության արդյունքների մասին
2017 թ. ձմեռային (2017 թ. դեկտեմբեր-2018 թ. փետրվար) եւ 2018 թ. ամառային (2018 թ. փետրվարի 1 – օգոստոսի 11) զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 94 զորակոչիկ՝ համապատասխանաբար 40 եւ 54 հոգի:
2017 թ. ձմեռային զորակոչի համեմատ՝ Կազմակերպություն դիմած զորակոչիկների թիվն աճել է 35 %-ով։
Ստեփանավանի զինկոմը զինծառայողի շահերը ներկայացնող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանին նույնացրել է իրավապահ կառույցի հետ ու մերժել տեղեկատվության հարցումը
Անհասկանալի է, թե ինչու է Ստեփանավանի զինկոմը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանին նույնացրել իրավապահ կառույցի հետ, բայց փաստն այն է, որ փաստաբանական հարցումը ճիշտ չէ մեկնաբանվել և փաստաբանի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտվել է:
Մահացած զինծառայող Ժորիկ Պետրոսյանի հարազատները չեն հավատում մահվան պատճառի պաշտոնական վարկածին
Երեկ՝ հուլիսի 26-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները հանդիպել են մահացած զինծառայող Ժորիկ Պետրոսյանի եղբոր՝ Սամվել Պետրոսյանի հետ՝ տեղեկություններ ստանալու նպատակով:
2018թ. հունվարին առողջական խնդիրներով զորակոչված զինծառայողը հունիսին զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և զորացրվել
2018թ. հունվարին հոգեկան առողջության խնդիրներով ու գիշերամիզությամբ զորակոչված և զորակոչի հաջորդ օրվանից իսկ հարբուխի, ապա՝ թոքաբորբի պատճառով հոսպիտալացված Ս. Ք.-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և զորացրվել:
Բանակի ամենախոցելի օղակը զորակոչային բժշկական հանձնաժողովներն են․ փաստաբան
Մահացած զինծառայողի գործով փորձագետը վերահաստատեց դիրքորոշումը. սրտաբանը կարող էր կանխատեսել մահվան ելքը
Գ. Հարությունյանը դատարանում վերահաստատեց փորձագիտական եզրակացությամբ հայտնած դիրքորոշումը: Նա նշեց, որ նախնական հետազոտության այդ տվյալների դեպքում անհրաժեշտ էր ուղեգրել այլ հետազոտությունների:
Ավարտվեց զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար իրականացվող դասընթացների առաջին փուլը
Մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև անձամբ ներկայացնելու իրենց առողջական վիճակի հետազոտությունների վերաբերյալ առկա փաստաթղթերը՝ Կազմակերպության մասնագետներին, այդ թվում նաև՝ բժիշկ-փորձագետի խորհրդատվություն ստանալու նպատակով։
Զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը պետք է փոփոխվի
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուշադրության կենտրոնում են գտնվում ՀՀ Կառավարության թիվ 404-ն որոշմամբ հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում առկա խնդիրները:
Տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին
2018-ի առաջին կիսամյակում արձանագրված 24 մահվան դեպքերից 16-ը ԱՀ/ԼՂ տարածքում է եղել, 8-ը ՀՀ-ի:
5-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով են, 7-ը՝ դժբախտ պատահարների, 3-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ սպանության, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով:
Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող Վ. Հ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թ. հունիսի 7-ի որոշմամբ ԿԲՀ որոշմանն անհամաձայնություն ունենալու պատճառով զորակոչից հրաժարված Վ. Հ.-ին ազատել է քրեական պատասխանատվությունից:
Զորակոչիկների և զինծառայողների իրազեկման դասընթացները շարունակվում են
«Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի շրջանակներում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող դասընթացները շարունակվեցին 2018 թ. հունիսի 17-ին և 18-ին Սյունիքի մարզի Գորիս եւ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում։
«Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի առաջին դասընթացը մեկնարկեց Երևանում
Մասնակիցներին հիմնականում հետաքրքրում էին զորակոչի ժամանակ վիճակահանությամբ զինծառայության վայրն ընտրելու անաչառությունը եւ դրա հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, անհավասար վերաբերմունքի դրսևորումները վիճակահանության ընթացքում, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու մասնավոր դեպքեր, զորակոչային հանձնաժողովների կառուցվածքի, ինչպես նաև զինծառայության ընթացքում հիմնական արձակուրդի տրամադրման դեպքում զինծառայողներին տրամադրվող տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափի վերաբերյալ հարցեր։