Քրեակատարողական հիմնարկներ Archives

Քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողները» անձեռնմխելի են

 «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալներ Դ. Խ.-ի ու նրա խցակից Գ. Ա.-ի միջև լարված հարաբերությունները 2017 թ. հունիսի 25-ին վերաճել են վիճաբանության, որը ՔԿՀ աշխատակիցների կողմից հարթվելու փոխարեն «հարթվել է» ՔԿՀ-ում հեղինակություն ունեցող, դատապարտյալների բնորոշմամբ «զոն նայող» Անդրանիկ Հայրապետյանի և նրա համախոհների միջոցով:

Continue reading

«Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի կյանքին վտանգ է սպառնում. նա պատժի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի

 Բացի նրանից, որ Ա. Օ.-ի առողջական վիճակն անհամատեղելի է պատժի հետ և քրեակատարողական հիմնարկում նա կարող է ենթարկվել արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, ուր տեղափոխել են դատապարտյալին, առանձնանում է դատապարտյալների համար նվաստացուցիչ պահման պայմաններով, հիմնարկը գերբնակեցված է, և այնտեղ չկա համապատասխան բուժանձնակազմ, որը կարող է բուժօգնություն տրամադրել Ա. Օ.-ի հիվանդության դեպքում:

Continue reading

Բաց նամակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից. կալանավորներն ահազանգում են շորթումների մասին

 Նամակում կալանավորները հայտնում են, որ ազատազրկված անձանցից տարբեր պատրվակներով պարբերաբար խոշոր չափի գումար է շորթվում (յուրաքանչյուր խցից՝ 300-600 հազար դրամ), որի մի մասը փոխանցվում է ՔԿՀ ղեկավարությանը, մի մասն էլ՝ նրանց խոսքով՝ «ավելի վերև»:

Continue reading

ՀՀ գլխավոր դատախազը խուսափում է «Սասնա ծռերի» խցերի դռները բացած իրանցի կալանավորների գործով իրավական գնահատական տալ ՔԿՀ ծառայողների գործողություններին

 ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ 2018 թ. ապրիլի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իրանցի կալանավորների կողմից ՔԿՀ 6 խցերի դռները բացելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն փոխանցելու հարցով:

Continue reading

«Արմավիր» ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են դատապարտյալի նամակներն ուղարկել ՀՀ վարչապետին ու արդարադատության նախարարին. ահազանգ

 «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շամիրյանը 2018 թ. մայիսի 15-ին կրկին ահազանգել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:

Continue reading

Արդարադատության նախարարությունը «Արմավիր» ՔԿՀ-ից բողոքող դատապարտյալի դիմումի քննությունը հանձնարարել է նույն ՔԿՀ ծառայողներին

 «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Ա. Մ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է ահազանգել, որ նույն մասնաշենքում գտնվող երկու այլ դատապարտյալների հետ լարված հարաբերությունների մեջ է, և դրա պատճառով իր կյանքին վտանգ է սպառնում:

Continue reading

Արդարադատության նախարարությունը ընտրողաբար է պատասխանում ազատազրկված անձանց վերաբերյալ գրություններին

 ՀՀ Արդարադատության նախարարությունը ազատազրկված անձանց վերաբերյալ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրություններին արձագանքում է միայն այն մասով, որով հարմար է գտնում:

Continue reading

Քրեակատարողական հիմնարկներին մատակարարվող պահածոյացված միսը սահմանված չափորոշիչներին չի համապատասխանում

 Վերջին շրջանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քրեակատարողական հիմնարկներում սննդի որակի վերաբերյալ ահազանգեր է ստանում կալանավորներից ու դատապարտյալներից:

Continue reading

ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխաններ չունի ուղիղ հարցերին

 «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Է. Ե.-ն մի շարք առողջական խնդիրներով գտնվում է խոնավ կարանտինային խցում: Նրա փոխանցմամբ՝ խցի խոնավությունը բացասաբար է անդրադառնում իր առողջական վիճակի վրա, իսկ բուժմաս տեղափոխելու դիմումը ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Եղիազարյանը մերժել է:

Continue reading

ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել դատապարտյալին կարանտինային խցում սահմանված ժամկետից ավել պահելու հարցով

 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալը սահմանված 7 օրվա փոխարեն արդեն երկու ամիս կարանտինային խցում է» վերտառությամբ հրապարակման հիման վրա սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել:

Continue reading

Դատապատյալների հիվանդանոցում մահացածի գործով փաստական տվյալների առկայության դեպքում իրավական գնահատական կտրվի նաև ՔԿՀ պաշտոնյայի գործողություններին

1223592018 թ. հունվարի 3-ին Դատապարտյալների հիվանդանոցում Մհեր Խերունցի մահվան դեպքի առթիվ 2018 թ. հունվարի 16-ին քրեական գործ է հարուցվել:

Դրա շրջանակում իրավական գնահատական կտրվի նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի առաջին տեղակալ Արման Այվազյանի արարքին, եթե նրա «առերևույթ հանցանք կատարած լինելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերվեն»:

Continue reading

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալը սահմանված 7 օրվա փոխարեն արդեն երկու ամիս կարանտինային խցում է

 2017 թ. դեկտեմբերի 1-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Է. Տ.-ը տեղափոխվելուց հետո մինչ օրս գտնվում է կարանտինային խցում՝ չնայած նրան, որ ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի դրույթների համաձայն՝ դատապարտյալը կարանտինային խցում կարող է պահվել 7 օրից ոչ ավել:

Continue reading