Գրիշա Խաչատրյան Archives
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց զինծառայող Գ. Խաչատրյանի մահվան գործով ներկայացված բողոքը
2016 թ. ապրիլի 20-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ս. Չիչոյանի, շարունակվեց զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Մուրադ Խաչատրյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. փետրվարի 18-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին բողոքաբեր կողմը ներկայացրել էր բողոքի հիմնավորումները, և դատական նիստը հետաձգվել էր վարույթն իրականացրած մարմնի բացակայության պատճառով:
Զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով բողոքի քննությունը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում
Տեղեկացնում ենք, որ 2016 թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով բողոքի քննությունը
Զինծառայող Գ. Խաչատրյանի մահվան գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց
2016 թ. մարտի 29-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ս. Չիչոյանի, սկսվեց զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Մուրադ Խաչատրյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. փետրվարի 18-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը: Սույն որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը:
Զինծառայող Գրիշա Խաչատրյանի գործով բողոքի քննությունը կրկին հետաձգվեց
2016թ. հունվարի 14-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձորի նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Պետրոսյանի, շարունակվեց զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Մուրադ Խաչատրյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր՝ տուժող կողմին հնարավորություն տալով ծանոթանալու Գ. Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ կատարված ծառայողական քննության նյութերին: