Կարինե Հովհաննիսյան Archives
Արմավիրցի 4-ամյա Կարինեի մահվան համար դատապարտված բժիշկը ամբողջությամբ ընդունում է մեղքը և պատրաստ է նյութական վնասի փոխհատուցում տրամադրել
2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը երեխայի մահվան պատճառ դարձած բժիշկ Ա. Պետրոսյանից նյութական վնասի փոխհատուցում են պահանջում:
Արմավիր ԲԿ-ում 2 տարի առաջ մահացած 4 տարեկան Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդը վնասի փոխհատուցում է պահանջում
Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանի դատավճիռն ուժի մեջ է մտել
Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի դատավճիռը, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման, իսկ մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկվել 1 տարի 6 ամիս ժամկետով, ուժի մեջ է մտել:
Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու գործով առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ մնաց
«Երեխաները մահացել են. 3 տարին համարժեք պատիժ չէ». փաստաբանը՝ «բժշկուհու գործի» մասին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, համաձայն որի՝ «Արմավիր» ԲԿ բժշկուհի Անահիտ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել 4-ամյա Էրիկ Ամիրխանյանի, 3-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան համար եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման:
2 երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու դատավճիռը մնաց անփոփոխ
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը, որի ընթացքում Անահիտ Պետրոսյանի պաշտպան Անժելա Ենգիբարյանը միջնորդություն ներկայացրեց՝ կրկնակի փորձաքննություն ներկայացնելու եւ վերաքննության կարգով դատաքննություն անցկացնելու վերաբերյալ:
Բժշկուհի Անահիտ Պետրոսյանի գործի քննությունը կշարունակվի. տուժող կողմը առարկություն կներկայացնի
Տեղեկացնում ենք, որ 2016 թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը:
Երկու մանկահասակ երեխայի մահվան պատճառ դարձած բժշկուհին պետք է ավելի խիստ պատժի արժանանա. փաստաբան
Արմավիրցի 4-ամյա Կարինեի եւ 5-ամյա Էրիկի մահվան համար մեղավոր ճանաչված եւ 3 տարվա ազատազրկման դատապարտված՝ «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի նիստին այսօր՝ նոյմեմբերի 11-ին, ամբաստանյալի փաստաբանը դատարանից խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին, կամ պայմանականորեն չկիրառել առաջին ատյանի դատարանի նշանակած պատիժը:
Կշարունակվի բժշկուհի Ա. Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը
Տեղեկացնում ենք, որ 2016 թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կքննվի մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Մանկահասակ երեխաների մահվան մեջ մեղադրվաղ բժշկուհու գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Վերաքննիչն արդեն երրորդ անգամ հետաձգեց մանկահասակ երկու երեխաների մահվան համար մեղադրվող բժշկուհու գործով դատական նիստը:
Երեք տարվա ազատազրկման դատապարտված բժշկուհու գործը՝ վերաքննիչ դատարանում
Տեղեկացնում ենք, որ 2016 թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կքննվի մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչը կրկին հետաձգեց երկու երեխաների մահվան համար մեղադրվող բժշկուհու գործի քննությունը
Հիվանդանոցում մահացած Էրիկի մայրը՝ Լուսինե Ամիրխանյանը, զայրացավ, երբ արդեն երկրորդ անգամ Վերաքննիչ դատարանը հետաձգեց մանկահասակ երկու երեխաների մահվան համար մեղադրվող բժշկուհու գործով վերաքննիչ բողոքի քննությունը: