Կարեն Քյուփելյան Archives

ԱԱԾ նախկին աշխատակցի գործով վերաքննիչ բողոքը մերժվեց

pjimage (9)2016 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյանի, շարունակվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Հրանտ Մազմանյանի պաշտպան Տանյա Հակոբյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. մարտի 17-ի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Continue reading

Դատարանը կքննարկի ԱԱԾ ևս մեկ աշխատակցի հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը

pjimage (9)Տեղեկացնում ենք, որ 2016 թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի 2016 թ. մարտի 17-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի  1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ մեղադրված, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատ արձակված ԱԱԾ նախկին աշխատակից Հ. Մազմանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Continue reading

Պաշտպանը միջնորդեց հարցաքննել ԱԱԾ ևս մեկ աշխատակցի

pjimage (4)2016 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Գ. Մելիք-Սարգսյանի, քննության առնվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Հրանտ Մազմանյանի պաշտպան Տանյա Հակոբյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. մարտի 17-ի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը:

Continue reading

ԱԱԾ նախկին աշխատակցի գործը՝ վերաքննիչ դատարանում

Տեղեկացնում ենք, որ 2016 թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում քննության կառնվի 2016 թ. մարտի 17-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի  1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ մեղադրված, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատ արձակված ԱԱԾ նախկին աշխատակից Հ. Մազմանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Continue reading

ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. մայիսի 20-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը:

Continue reading

Վերաքննիչը մերժեց ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գործով բողոքը

dat2016 թ. մայիսի 20-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ղազարյանի, շարունակվեց տուժող Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Continue reading

Կշարունակվի ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը

rulesՏեղեկացնում ենք, որ 2016 թ. մայիսի 20-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կկայանա ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Continue reading

Կարեն Քյուփելյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

dat2016 թ. մայիսի 16-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ղազարյանի, քննության առնվեց տուժող Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Continue reading

ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

datՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ 2016 թ. մարտի 23-ի որոշմամբ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գործով վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած բողոքը, որով պահանջվել էր վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015թ. հոկտեմբերի 19-ի որոշումը:

Continue reading

Կ. Քյուփելյանի գործով ներկայացված բողոքը մերժվեց

dat2016 թ. մարտի 23-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, շարունակվեց տուժող Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Սույն բողոքով Տ. Սիրադեղյանը պահանջել է վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015 թ. հոկտեմբերի 19-ի որոշումը:

Continue reading

ԱԱԾ աշխատակիցը մեղավոր ճանաչվեց և ազատվեց քրեական պատասխանատվությունից

dat42016 թ. մարտի 16-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ` դատավոր Գ. Պողոսյանի, շարունակվեց ըստ մեղադրանքի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Հրանտ Մազմանյանի՝ պաշտոնեական լիազորություներն անցնելու գործով քննությունը:

Continue reading

Նախաքննությունն ու դատաքննությունը միակողմանի են եղել. տուժող կողմ

ԱԱԾ վարչական շենքում քաղաքացի Կարեն Քյուփելյանին բերման ենթարկվածի կարգավիճակում թույլատրելի երեք ժամից շատ ավելի  պահելու վերաբերյալ, այն է՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու գործով վաղը կհրապարակվի դատական ակտը:

Continue reading