Իրադարձություններ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին, տեղի ունեցող իրադարձություններին արձագանքում է հայտարարությունների, մամլո հաղորդագրությունների, հասարակական քննարկումների միջոցով:
Latest Events
Սաքունցը՝ գլխավոր դատախազ Դավթյանին. Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, և ներկայիս Հայաստանում չպետք է լինի գեթ մեկ քաղբանտարկյալ
August 31, 2018Քաջություն ունեցեք, և միջնորդությամբ հանդես եկեք դատարանում, Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին անմեղ ճանաչելու հարցով։
Նախորդ 10 տարիների ընթացքում ՀՀ-ում անցանկալի է համարվել 198.091 անձ
August 31, 2018Հայաստանի Հանրապետությունում 10 տարվա ընթացքում՝ 2009-2018 թթ.-ին, 198.091 օտարերկրացի անցանկալի անձ է համարվել, և արգելվել է նրանց մուտքը ՀՀ:
«Ռ․ Քոչարյանի խոստովանությունները ռուսական НТВ-ով»․ Արթուր Սաքունց
August 30, 2018Ռ․Քոչարյանը, այսպիսով, հայտարարելով, որ սահմանադրական կարգ ասածը հենց նախագահի պաշտոնի ինստիտուտն է, սրանով, ակամայից, խոստովանում է, որ յուրացրել է, զավթել է սահմանադրական կարգը։
Նախարարությունը պահանջում է դադարեցնել «անօրինական» շինարարությունը, Վանաձորի քաղաքապետարանն ընդդիմանում է
August 30, 2018Վանաձորի քաղաքապետը գրավոր պահանջ է ստացել մշակույթի փոխնախարարից՝ դադարեցնել «Արցախ» պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի՝ գրեթե ավարտված շինարարությունը, պատճառաբանությամբ, որ նախագծային փաստաթղթերը, օրենքով սահմանված կարգով, չեն համաձայնեցվել նախարարության հետ:
ԱԱԾ-ն ստիպված է այդ աղբը մաքրելու գործառույթն իրականացնել
August 29, 2018«Ուշագրավ փաստ եմ համարում, որ նման կարևոր կառույցի մատչելիությունը նոր Հայաստանում առկա է պետի մակարդակով, և բաց է քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցման համար»։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի թափուր հաստիքի համար
August 27, 2018
Վերջնաժամկետ՝ 2018թ.-ի սեպտեմբերի 16:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ թարգմանչի թափուր աշխատատեղի համար
August 27, 2018ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ լրիվ դրույքաչափով և մշտապես գրասենյակում աշխատող թարգմանչի թափուր աշխատատեղի համար: Վերջնաժամկետը 2018 թ.-ի սեպտեմբերի 16-ն է:
Այս Սահմանադրությունը չի նպաստում քաղաքական փոփոխված իրավիճակին համահունչ գործողություններ կատարելուն
August 24, 2018Մարդիկ պետք է ստանան բարոյական ու նյութական փոխհատուցումներ: Եթե այս ամենը չկատարվի, ես վստահեցնում եմ, որ մենք էլի կունենանք ավտորիտար կառավարում:
Հին համակարգը սարսափում է հնարավոր պատկերի բացահայտումից
August 14, 2018Այս առումով համոզված եմ, որ ռուսական կողմին ավելի շատ մտահոգում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործողություններն անխուսափելիորեն հանգեցնելու են նաև ռուսական կողմից կոռուպցիոն համակարգի ձևավորման ուղղակի մասնակցության բացահայտմանը։
Ոստիկանության անգործության հետևանքով խախտվեց կարծիքների արտահայտման իրավունքը
August 14, 2018Մենք ունեցանք մի փաստ, երբ մի կողմը իր իրավունքը կարողացավ իրականացնել, իսկ մամուլի ասուլիսի նախաձեռնողները չկարողացան իրականացնել Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրենց իրավունքը, որը պետք է ապահովեր ոստիկանությունը»,- ասաց Արթուր Սաքունցը: