ԱՄՆ պետական դեպարտամենտը արձագանքել է հասարակական կազմակերպությունների մտահոգություններին
00:00, August 5, 2011 | ՆորություններՀայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին,
Հարգելի գործընկերներ,
Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ինձ խնդրել է պատասխանել Ձեր կողմից ուղարկված մարտի 1-ի նամակին, որտեղ նշված են Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ունեցած Ձեր մտահոգությունները:
Ինչպես Հիլարի Քլինթոնն էր նշել 2010 թվականի հուլիսին, իր՝ դեպի Հայաստան կատարած պատմական ճամփորդության ժամանակ, մենք համակարծիք ենք Ձեր ունեցած տեսլականին՝ ունենալ անվտանգ, բարգավաճ եւ ժողովրդավարական Հայաստան, որն ունի խաղաղ հարաբերություններ հարեւան պետությունների հետ:
Նախորդ ամսին Հայաստան կատարած այցելության ժամանակ մենք հանդիպում ունեցանք Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որի նպատակն էր ընդգծել մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ օրենքի գերակայության հարգանքի անհրաժեշտությունը: Մենք նաեւ հստակ նշեցինք, որ առկա է աննախադեպ ժողովրդավարական բարեփոխումների նախաձեռնության անհրաժեշտություն եւ որ քաղաքացիական հասարակության ներգարվվումը սույն նախաձեռնության շրջանակներում իրապես հաջողության գրավականը կլինի:
Մենք ողջունում ենք այս ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես օրինակ՝ մայիսի 27-ի համաներման որոշումը, Ազատության հրապարակում լիազորված ընդդիմության հանրահավաքների իրականացման վերականգնումը, ինչպես նաեւ իշխանության կոչը՝ 2008 թվականի մարտի իրադարձությունների վերաբերյալ իրականացնելու մանրակրկիտ հետաքննություն:
Մենք ակնկալում ենք տեսնել կայուն առաջընթաց նախաընտրական շրջանում եւ 2012-2013 թվականներին կայանալիք ընտրությունների ընթացքում, ինչպես նաեւ ականատես լինել Հայաստանի վերափոխմանը հզոր ժողովրդավարական երկրի, որին արժանի են իր քաղաքացիները:
Մենք խրախուսում ենք իշխանությունների եւ ընդդիմության բոլոր անդամների միջեւ կառուցողական, թափանցիկ եւ ներառական երխոսությունը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ընդլայնումը:
Հուսով ենք, որ Ձեր կազմակերպությունները կշարունակեն ակտիվորեն համագործակցել ԱՄՆ դեսպանատան հետ սույն հարցերով, քանի մեզանից յուրաքանչյուրն արժևորում եւ շահում է քաղաքացիական հասարակության՝ Հայաստանում զարգացող մարդու իրավունքների շրջանակներում կատարած կարեւորագույն դերից:
Հարգանքներով՝
Թոմաս Օ. Մելիա
Պետքարտուղարի տեղակալի օգնական
Ժողովրդվարության, մարդու իրավունքների եւ աշխատանքների գրասենյակ
Հուլիսի 26, 2011