Տոնոյանի գործով քրեական գործ հարուցվեց
00:00, August 3, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2011 թ. հուլիսի 27-ին ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Վլադիմիր Տոնոյանին ծեծի ենթարկելու և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ:
2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրի դատավորը բավարարեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժանմունքի քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Դատարանը վերացրեց քննիչի որոշումը, որով վերջինս մերժել էր քրեական գործի հարուցումը ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցների նկատմամբ, ովքեր բռնության են ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ Վ.Տոնոյանին եւ Ա.Մելքոնյանին:
Կից ներկայացվում է Տավուշի մարզի դատախազության որոշումը: