«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը որպես հակակոռուպցիոն միջոց
00:00, July 29, 2008 | Քննարկումներ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2008թ. հուլիսի 28-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ քննարկում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը որպես հակակոռուպցիոն միջոց» թեմայով:
Քննարկումը կազմակերպվել էր Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի կողմից:
Այն վարում էր Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Քննարկման առաջին մասում Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց կոռուպցիայի մակարդակը Հայաստանում: Պարզաբանվեց, որ «Տեղեկատվության ազատության մասին օրենքը» հանդիսանում է կոռուպցիայի մակարդակի նվազեցման միջոց:
Քննարկման երկրորդ մասում Լևոն Բարսեղյանը ներկայացրեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրարկման Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի փորձը ակումբի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Եվրասիա Համագործակցության հիմնադրամի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային օժանդակությամբ:
Քննարկման ընթացքում խոսվեց նաև Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրարկման դատական նախադեպերից:
Քննարկումը եզրափակվեց մասնակիցների հետ հարց-պատասխանից հետո: