Սերժ Սարգսյանի հանցագործությունը լռության մատնողները նույնպես դառնում են հանցագործ. Արթուր Սաքունց
11:09, October 25, 2013 | ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադառնալով Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովի այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ողջ ծավալով` առանց որևէ վերապահումների միանալ Մաքսային միության ողջ պայմանագրաիրավական բազային և հետևել բոլոր նորմերին` իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սերժ Սարգսյանը կատարում է հանցագործություն Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացիների նկատմամբ, Սերժ Սարգսյանի հանցագործությունը լռության մատնողները նույնպես դառնում են հանցագործության աջակցողներն ու մասնակիցները։ ՀՀ-ի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, Մաքսային միությանը հանդիսանում է Հայաստանի բռնակցումը պուտինյան Ռուսաստանին, որը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի խախտում։ Այդ խախտումն իրականացվում է ՀՀ-ում մեկ անձի կամ խմբի կողմից իշխանության յուրացման միջոցով․․․»: