ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները և փորձագետները մասնակցեցին Կանանց «Մարդու իրավունքների» պաշտպանության վերաբերյալ Եվրոպայի Մարդու Իրավունքների Ջատագովության կենտրոնի (EHRAC) կողմից կազմակերպած դասընթացին
15:14, May 26, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015թ.-ի մարտի 1-ից Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ մեկնարկել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Եվրոպայի մարդու իրավունքների ջատագովության կենտրոնի (EHRAC) կողմից համատեղ իրականցվող «Իրավապաշտպանների պաշտպանություն և աջակցություն Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագիրը:
Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են՝ Եվրոպայի մարդու իրավունքների ջատագովության կենտրոնը, Մեմորիալ մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը, Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Ուկրանիայի հելսինկյան մարդու իրավունքների միությունը:
Միասնական ծրագրի նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները և աջակցել իրավապաշտպաններին Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում և Ուկրաինայում:
Համատեղ ջանքերով ծրագրի մասնակից կազմակերպությունները նպատակ ունեն ապահովել քաղաքացիների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով արձանագրված իրավունքները: Ծրագրի շրջանակներում պլանավորվում է իրականացնել մի շարք գործողություններ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում համատեղ ռազմավարական դատավարությունների իրականացում, Եվրոպական դատարանի վճիռների կատարման ջատագովություն, մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իրազեկման բարձրացում և տարածաշրջանում իրավաբանների կարողությունների զարգացում:
2015թ.-ի ապրիլի 29-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի յոթ ներկայացուցիչներ մասնակցեցին Կանանց «Մարդու իրավունքների» պաշտպանության վերաբերյալ Եվրոպայի մարդու իրավունքների ջատագովության կենտրոնի (EHRAC) կողմից կազմակերպված առաջին առցանց մասնագիտական դասընթացին Կանանց մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տալ հավելյալ գիտելիքներ միջազգային մակարդակում կանանց իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմների վերաբերյալ:
Կից կարող եք տեսնել դասընթացի հաշվետվությունը: