«Ընտրողական մոտեցում». Սաքունցը՝ կալանավորներին տեսակցելու մասին
10:50, August 15, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել կալանավորներին: Օգոստոսի 12-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում Aravot.am-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին խնդրեց անդրադառնալ այդ հանգամանքին: «Հաշվի առնելով, որ որոշ մարդիկ՝ հանձինս Վիտալի Բալասանյանի, հայտնի մեր կոմպոզիտորների, այնուամենայնիվ, կալանավորված անձանց հետ հանդիպում են: Այսինքն՝ քննիչի որոշումը, որը իրենք ձեւակերպում են տեսակցության արգելման վրա, հենց անձանց է վերաբերվում, որոնք պետք է տեսակցության իրավունք չունենան: Իսկ այն մարդիկ, որոնք իրավունք ունեն հանդիպել այդ անձանց հետ, եւ նրանց նկատմամբ չի կարող կիրառվել քննիչի տեսակցությունների արգելանքը, նրանց նկատմամբ կիրառվում է: Այսինքն՝ ընտրողական մոտեցման մասին է խոսքը եւ միայն խոսում է այն մասին, որ իրավունքի գերակայության սկզբունք ասածը կամ օրենքի առաջ ոչ միայն հավասար պատասխան տալու, այլ օրենքի առջեւ բոլորը հավասար իրավասություններ պետք է ունենան: Այդ սկզբունքը հերթական անգամ խաթարվում է, եւ քաղաքական նպատակահարմարությամբ են որոշում, թե ով ում հետ հանդիպի»: Արթուր Սաքունցը կարծում է, որ այդպիսով իրավական համակարգը հերթական անգամ խարխլվեց. «Իրավական կարգավորումը գցվել է մի կողմ եւ աշխատում է քաղաքական նպատակահարմարությունը: Դա ոչ թե մտահոգիչ է, այլ սահմանադրական նորմերը խստիվ հետեւելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության բացառումն է: Այսինքն՝ ինքը հետամուտ չէ, որ օրենսդրությունը եւ Սահմանադրությունը խստիվ իրականացվեն: Այդ հայտարարությունը ընդամենը հռետորական խաբեություն է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/08/12/725862/
© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից