Ունեք կանխակալ վերաբերմունք հասարակական դիտորդների և քաղաքացիական հասարակության նկատմամբ
10:54, August 15, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրձագանքելով Սասնա ծռերին տեսակցելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ՝ ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարությանը՝ իրավապաշտպան Ա. Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ուրեմն այս բոլորդ խոսքներդ մեկ արած, շարունակում եք անիմաստ, անհիմն համառությամբ կամայականորեն մեկնաբանել օրենսդրությունը..!!!
Առայժմ բարեկիրթ, համբերատար արձագանքում եմ Ձեր ակնհայտ կեղծ մեկնաբանությանը.
Հասարակական դիտորդների խումբը և նրա անդամները տեսակցողներ չեն, այլ խոշտանգումների դեմ պայքարի Կոնվենցիայի համապատասխան ազատազրկման վայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող մարմին, որն իր առաքելությունն իրականացնում է ոչ թե տեսակցությունների, այլ այցելություններիմիջոցով:
Իսկ եթե գեներալի կամ կոմպոզիտորի նկատմամբ, թեկուզ ամենահարգված անձինք լինելով հանդերձ, չի տարածվում տեսակցության արգելքը, ապա դա հիմք է տալիս ինձ ենթադրելու, որ ունեք կանխակալ վերաբերմունք հասարակական դիտորդների և քաղաքացիական հասարակության նկատմամբ: Այս փաստով մենք կհանդիպենք և միջազգային հարթակներում, և ազգային դատական ատյաններում…
Նման ակնհայտ ընտրողական և կամայական վերաբերմունքը խստորեն դատապարտելի և անթույլատրելի է:
Կից նյութը` այստեղ:
Դուք ավելի եք խորացնում անվստահությունը …
Աղբյուրը՝ shabat.am