Համաներմամբ կփորձեն կոծկել արդարադատության հիվանդությունը, բայց ոչ թե բուժել այն. Արթուր Սաքունց (տեսանյութ)
September 1, 2016Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համաներման մասին խոսելիս նշում է, որ չի կարող կռահել, թե ինչպես է տրամադրված Սերժ Սարգսյանը և արդյոք դա նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վրա կանդրադառնա, թե ոչ: Իրավապաշտպանի կարծիքով` համաներումը մեր երկրում ավելի շատ նման է արդարադատության սխալները սրբագրելուն. «Բոլոր նորմալ երկրներում համաներումը կատարվում է ոչ արդարադատության սխալները սրբագրելու համար, այլ դա մարդասիրական քայլ է դիտարկվում: Այստեղ այն ավելի շատ ուղղված է արդարադատության հիվանդությունը կոծկելուն և ոչ թե այն բուժելուն»: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: