Մաշտոցի պողոտայի ցուցարար Նաիրա Բադալյանի գործով հակընդդեմ հայց է ներկայացվել
10:45, February 22, 2017 | Մամլո հաղորդագրություններ | ՈստիկանությունՏեղեկացնում ենք, որ 2017 թ. փետրվարի 22-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ Վարչական դատարանում նշանակված է անցած տարվա մարտին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Նաիրա Բադալյանի գործով դատական նիստ:
Նշենք, որ դատարանը վարույթ է ընդունել Ն. Բադալյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցը: