Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի գործով բողոքի քննությունը՝ այսօր
11:44, March 13, 2017 | Մամլո հաղորդագրություններ2017 թ. մարտի 13-ին՝ ժամը 17:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի 2016 թ. հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունը:
Նախորդ դատական նիստին վարույթն իրականացրած Կ. Խանումյանը ներկայացրեց բողոքի վերաբերյալ իր առարկությունները:
Հիշեցնենք, որ քննչական մարմինը հանցակազմի բացակայության հիմքով մերժել էր Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի՝ խարան առաջացնող որակումների առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը: