ԴԱՀԿ աշխատակիցների գործով բողոքի քննության շրջանակում ևս մեկ նիստ է նշանակված
09:00, March 14, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 14-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կշարունակի քննել ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանի որոշման դեմ Անուշ Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի բողոքը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին գործով որպես շահագրգիռ անձ ներգրավված ԴԱՀԿ աշխատակիցների դիրքորոշումը ներկայացրեց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորք բաժնի պետի տեղակալ Հ. Տոնոյանը: Անուշ Պողոսյանի ներկայացուցիչը հանդես եկավ հայտարարությամբ: