Լիա Միսակյանի մահվան գործի քննությունը կշարունակվի
18:31, April 26, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. ապրիլի 27-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, 2 տարեկան 3 ամսական Լիա Միսակյանի մահվան գործի քննության շրջանակում նշանակված է հերթական դատական նիստը:
Այս գործով նախորդ դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից տուժող կողմի բողոքի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելուց հետո գործը լրացուցիչ պատժի նշանակման մասով ուղարկվել էր ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, սակայն դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են դատավարության կողմերի բացակայության պատճառով: