Սերժ Սարգսյանի առաջադրումը լուրջ մարտահրավեր է․ Սաքունց
April 9, 2018ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն այսօր Ազատության հրապարակում «Մերժիր Սերժին» նախաձեռնության կազմակերպած «Ազատիչից ազատվելու տոնախմբությանը» հանրահավաքի ժամանակ անդրադարձավ իշխանության կողմից հանրային ընդվզումը ջլատելու փորձերին. «Առաջին թեզ՝ պայքարը չպետք է լինի Սերժ Սարգսյանի դեմ, պայքարը պետք է լինի համակարգի դեմ: Սրան որպես հակափաստարկ ես կարող եմ բերել հետևյալը՝ Հայաստանում իշխանությունը անձակենտրոն է: Սերժ Սարգսյանի վարչապետության անցմանը խոչընդոտելու դեպքում համարկարգը, որը կառուցված է իր վրա, կփլուզվի շատ պարզ»,-հայտարարեց Սաքունցը՝ նշելով, քանի որ Սերժ Սարգսյանը կադրեր չունի և ժամանակ է խնդրում կադրեր պատրաստելու համար, ուստի նրա վարչապետության դեմ պայքարը հիշեցնելու է խորտակվող նավ,որից առաջինը փախչում են առնետները: