Հրազդանի 10-րդ և 11 դպրոցների աշակերտներին թույլ չեն տալիս դուրս գալ դպրոցից
10:17, April 20, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԻրավապաշտպանների միասնական թեժ գծին այսօր՝ ապրիլի 19-ի առավոտյան, ահազանգ է ստացվել, որ Հրազդանի 10-րդ ավագ դպրոցի աշակերտներին արգելել են դուրս գալ դպրոցից:
Քաղաքացիական հագուստով անձինք և ոստիկաններ դպրոցի բակում գտնվող աշակերտներին ստիպել են հետ վերադառնալ դպրոց և պատճառաբանում են, որ դպրոցից դուրս գալու համար ծնողների թույլտվությունն է պետք:
Ոստիկանները բռնի ուժով արգելում են դպրոցից դուրս գալ նաև Հրազդանի 11-րդ դպրոցի աշակերտներին: