Ռազմավարական դատավարություն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կիրառում է ռազմավարական դատավարությունը որպես մարտավարություն՝ ուղղված իրավական եւ սոցիալական փոփոխություններին արդարադատության ոլորտի կիրառմամբ ընտրված դեպքերի միջոցով, որոնք առնչվում են սոցիալական, ինչպես նաև անհատական արդարադատությանը: Ռազմավարական դատավարության նպատակն է փոփոխել սահմանադրական իրավունքի պաշտպանությունը կամ մարդու իրավունքները ոտնահարող օրենքներն ու քաղաքականությունները՝ երաշխավորելով դրանց պատշաճ կիրարկումն ու մեկնաբանությունը, բացահայտել օրենսդրության բացերը, բարձրացնել իրազեկվածության մակարդակը, խթանել հանրային երկխոսությունը, կրթել հասարակությանը, հասնել սոցիալական եւ օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաեւ հզորացնել մարգինալացված խմբերին: Ռազմավարական դատավարությունը կիրառվում է այն դեպքերում, երբ անհատական խնդիրը կարող է հանգեցնել ինստիտուցիոնալ փոփոխության: