Մասնակցություն որոշումների կայացմանը
Մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով իրականացվում է նաև այնպիսի գործունեություն, ինչպիսին է մասնակցություն տարբեր մարմինների կողմից որոշումների կայացմանը:
Քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը տեղական ինքնակառավարման մարմինների, պետական մարմինների տարբեր գերատեսչությունների կողմից որոշումների կայացմանը թույլ է տալիս որոշումներիկայացման ընթացքում բարձրացնել հասարակությանը հուզող խնդիրներ, նախաձեռնել քննարկումներ հասարակությանըհուզող խնդիրների շուրջ, հետամուտ լինել վերը նշված մարմինների կողմից ընդունվող որոշումների լեգիտիմությանը:
Այդ նպատակով հետազոտվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշումներիկայացման ընթացակարգերը, ուսումնասիրվում է տվյալ ոլորտում առկա իրավական և քաղաքական միջավայրը, առանձինորոշման ընդունման վրա ազդող բարենպաստ և ոչ բարենպաստ այլ գործոնները:
Related events
-
Վանաձորի մարզադաշտը ֆուտբոլի ֆեդերացիային է նվիրաբերվել Վիկտոր Դալլաքյանի միջնորդությամբ
April 23, 2012Մարզական համալիր և ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով Վանաձոր համայնքի ավագանին քաղաքի տարբեր հատվածներում գտնվող`43937.2 և 6954.0 քմ մակերեսով, համայնքի սեփականություն հանդիսացող երկու հողամաս անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
-
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին
October 17, 20112011 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հայտարարությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին մեղադրում է Վանաձորում ՀՖՖ կողմից ծրագրված մեծածավալ աշխատանքների հնարավոր ձախողման մեջ և գտնում է, որ ողջ պատասխանատվությունը այսուհետ ընկնում է նման դատական գործընթաց նախաձեռնած սուբյեկտների` այսինքն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա:
-
Ռուբեն Հայրապետյանի պատասխանը Արթուր Սաքունցին
October 15, 2011«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը երկու հայց է ներկայացրել ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, Վանաձորի համայնքի ավագանու և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի:
-
«Տարածքն իրենն է՝ կուզի կսարքի, չի ուզի՝ չի սարքի»
August 24, 2011Վանաձորցիները չունեն սեփական մարզադաշտ
ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Արշակ Ալավերդյանի նախագահությամբ, ընթանում է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության հայցադիմումի քննությունը՝ ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու կայացրած որոշումների: