Քաղաքացիական նախաձեռնություններ և շահերի պաշտպանություն
[show-menu menu=”adv-am”]
Մարդու իրավունքների պաշտպանության տրամաբանական շարունակությունն է հանդիսանում շահերի պաշտպանությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որդեգրելով մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, անբաժանելի է համարում շահերի պաշտպանության իրականացումը:
Ներկայումս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ակտիվ գործունեություն է իրականացնում շահերի պաշտպանության բնագավառում: Մասնավորապես, կազմակերպությունը ներկայումս իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղասիրության ու քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության նպատակով շահերի պաշտպանության միջոցառումներ: Այս միջոցառումների արդյունքում կազմակերպությունը նպատակ ունի հասնել օրենսդրական, իրավակիրառ կամ հասարակության վերաբերմունքի փոփոխությունների վերոհիշյալ բնագավառներում:
Քաղաքացիական նախաձեռնություն ասելով` հասկանում ենք խնդիրը նկատելու դեպքում առաջինը պարտավորություն ստանձնել այն լուծել/կատարել, քան թե սպասել «առավել հարմար ժամանակ», կամ, որ մեկ ուրիշն այն կանի:
Քաղաքացիական նախաձեռնությունը բնական իրավունքների կիրառման միջոցով հաստատում է օրենք: Ըստ էության, դա հենց խաղաղասիրությունն է. համայնքային գործողություններ, որոնց միջոցով ճանաչված իրավունքները դարձնում է սոցիալական նորմեր և իրավական պրակտիկա: Քաղաքացիական նախաձեռնությունը միտված է պաշտպանել բնական իրավունքները` դրանք ներառելով ընդունված սոցիալական չափանիշների մեջ: Կառավարության ծրագրերից կամ միջազգային ազդեցությունից կախվածություն ունենալու փոխարեն` քաղաքացիական նախաձեռնությունը կենտրոնանում է համայնքային իշխանությունների և կամավորական նախաձեռնությունների վրա:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իր ռազմավարությամբ որդեգրել է քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման քաղաքականություն, որի նպատակն է խթանել հասարակական մասնակցային մեխանիզմների ստեղծմանը:
Related events
-
«Տնակային ավանների բնակիչների կրթական խնդիրները»
July 18, 20062006 թվականի հուլիսի 15-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Մեկուսացված քաղաքակրթություն» ծրագրի շրջանակներում «Լոռի TV» հեռուստաընկերությամբ կայացավ «Տնակային ավանների բնակիչների կրթական խնդիրները» խորագրով 3-րդ ուղիղ հեռուստաեթերը:
-
Ո՞վ է վճռելու խնդիրը
June 26, 2006Հունիսի 26-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կայացավ քննարկում տնակային ավանի բնակիչների, Տեղական Ինքնակառավարման մարմինների, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
-
Տնակային ավանների բնակիչների խնդիրները
June 24, 2006Հունիսի 8-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Վանաձորի տնակային ավանի բնակիչների մասնակցությամբ կայացավ քննարկում՝ «Տնակային ավաններ, դրանց հետևանքներն ու հիմնախնդիրները»:
-
«Մեկուսացված քաղաքակրթություն»
June 23, 2006Հունիսի 15-ին «Լոռի TV» հեռուստատեսության ուղիղ եթերում «Մեկուսացված քաղաքակրթություն» ծրագրի շրջանակներում կայացավ հեռուստաքննարկում՝ «Տնակային ավանի բնակիչների առողջական խնդիրները» թեմայով:
-
«Տնակային ավաններ-մեկուսացված քաղաքակրթություն» առաջին ուղիղի հեռուստաեթերը
June 9, 20062006 թվականի մայիսի 15-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Մեկուսացված քաղաքակրթություն» ծրագրի շրջանակներում «Լոռի TV» հեռուստաընկերությամբ կայացավ «Տնակային ավաններ-մեկուսացված քաղաքակրթություն» խորագրով 1-ին ուղիղ հեռուստաեթերը:
-
«Մեկուսացված քաղաքակրթություն»
May 25, 2006Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2006 թվականի ապրիլի 1-ից սկսել է Վանաձորի տնակների և տնակայաին ավանի բնակիչների շահերի պաշտպանությանն ուղղաված մի ծրագիր: