Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում
Եվրախորհրդին անդամակցելիս թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել ղարաբաղյան կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապարհով, միաժամանակ պարտավորվել են աջակցել քաղաքացիական հասարակության ինստիտուտների մասնակցությանը կոնֆլիկտի կարգավորման գործընթացներին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որդեգրել է այն սկզբունքը, որ կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծումը չի կարող ունենալ այլընտրանք: Հետեւաբար, կազմակերպությունը մշտապես իրականացնում է գործունեություն, որը կարող է նպաստել կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը՝ ցույց տալով կոնֆլիկտի բացասական հետեւանքները եւ իշխանությունների պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը խնդրի լուծման հարցում:
Related events
-
Մի քիչ խաղաղություն, խնդրում եմ
September 21, 2017Այս տարի խաղաղության միջազգային օրվա թեման է «Միասին հանուն խաղաղության. բոլորի նկատմամբ հարգանքի, բոլորի անվտանգության և արժանապատվության», և մենք՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներս, կոչ ենք անում յուրաքանչյուրին միանալու մեզ Խաղաղության մշակույթ կառուցելու ճանապարհին:
-
Հայտարարություն. դադարեցնել Ռուսաստանի Դաշնության կողմից զենքի մատակարարումը Ղարաբաղյան հակամարտության գոտում
September 11, 2017Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է զերծ մնա նման գործողություններից, քանի որ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերաբերյալ բանակցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:
-
Ադրբեջան, Հայաստան. արդյո՞ք ակտիվիստները կարող են պահպանել խաղաղությունը
April 30, 2016Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում ռազմական գործողությունների վերսկսումը ծանր փորձություն է հանդիսացել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի խաղաղասերների (խաղաղության ակտիվիստներ) համար նրանց՝ հակամարտության խաղաղ կարգավորման վճռական նվիրումի առումով Այժմ, երբ երկու կողմերից անդադար հնչեցվում են պատժելու կոչերը, բազում հարցեր են ծագում, թե արդյոք երկու երկրների տարբերությունները երբևէ հնարավոր կլինի հաղթահարել:
-
Անանուն ֆեմինիստներ: «Մեր սպանված մարմինները հարստացնում են նրանց գրպանները»
April 12, 2016Մենք կարծում ենք, որ պատերազմը, որպես հայրիշխանության դրսևորում, կարող է դադարեցվել ճնշումների ու ռազմականացման դեմ ուղղված տարածաշրջանային գործողությունների միջոցով, ռադիկալ ֆեմինիզմի և սոլիդարության գաղափարախոսությունը կրող շարժումների, ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության ու հանրային քննադատական մտքի զարգացման շնորհիվ՝ Լեռային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի բնակիչների ամենօրյա ճակատագրերը մեր սրտերում պահպանելու և մեր օրակարգերում ընդգրկելու պայմաններում:
-
Եվս մեկ քայլ դեպի հաշտեցում
July 27, 20152015 թվականի հունիսի 6-ից 14-ը Վրաստանի Քոբուլեթի քաղաքում տեղի ունեցավ «Հաշտեցում. խաղաղության կառուցում հիշողությունների միջոցով» (“Reconciliation: Building Peace Together Through Remembrance”) թեմայով դասընթաց, որին մասնակցում էին մի խումբ երիտասարդներ եվրոպական, մասնավորապես՝ Իտալիա, Գերմանիա, Նիդերլանդներ և Հարավային Կովկասի 3 երկրներից՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:
-
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ – “YAVAŞ-GAMATS 2014”/«ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ 2015»
May 25, 2015Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Թուրքիայի, Ստամբուլ եւ Վանաձորի գրասենյակները հայտարարում են ամառային դպրոցի մասնակցության մրցույթ Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 40 երիտասարդ ուսուցիչների եւ ուսանողների համար:
-
«Դուբինկաների հետքերը կան, բայց վախենում է խոստովանել, որ իրեն ոստիկանությունում ծեծել են»
April 6, 2015«Դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ՝ ազատազրկման վայրերում խոշտանգման դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ»,- ՀՀ դատախազական համակարգի վերաբերյալ այս թերությունը միակը չէ, որն արձանագրվել է Օմբուդսմենի՝ 2014-ին ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցում:
-
Վ. Պերմյակովից փորձանմուշներ չեն վերցրել, որովհետեւ լվացված է եղել. չկան նաեւ հագուստները, որոնցով նա հեռացել է Ավետիսյանների տնից
March 18, 2015Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ՝ Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Ավետիսյանի հոր ներկայացուցիչ իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Հայկական բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ
January 28, 2015Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայկական բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ:
-
Նոր տեղեկատվություն պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ
January 28, 2015Ինչպես նշվել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների արդունքում պատրաստված և 2015 թվականի հունվարին հրապարակված ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացությունների վերաբերյալ տեղեկանքում