Բանակի միջադեպի որոշ մանրամասներ
00:00, July 29, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀուլիսի 28-ին հայկական զինուժի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին մեր կայքին որոշ մանրամասներ է հաղորդել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա սակայն նշել է, որ իր հայտնած մանրամասներn ունեն ճշտման կարիք: Ըստ Արթուր Սաքունցի ստացած ոչ պաշտոնական այդ տեղեկության, դեպքին զոհ է դարձել 5 անձ` մի զինվոր եւ չորս սպա:
Զինվորը պոստում քնած է եղել եւ 4 սպաները գալով պոստ եւ նրան տեսնելով այդ վիճակում, արթնացրել են ու սկսել են նրան վիրավորել, արժանապատվությունը ոտնահարող արարքներ թույլ տալ, ինչի հետեւանքով զինծառայողը վերցրել է զենքը եւ գնդակահարելով չորս սպաներին, հետո էլ ինքնասպան է եղել: Սրանք են այն տեղեկությունները, որ Արթուր Սաքունցը հայտնել է մեր թղթակցին, հիշեցնելով, որ իր ունեցած այդ ինֆորմացիան նախնական է եւ վերջնական ճշգրտված չէ: