Դատաքննությունը դեռ շարունակվում է
00:00, September 22, 2010 | Արդար դատաքննության իրավունք | Ոստիկանություն2010 թ. սեպտեմբերի 22-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Վ. Ղազարյանի, քննության առավ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու պարտավորեցնելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումն ընդդեմ Լոռու մարզի դատախազության:
Դատական նիստի ընթացքում կազմակերպության ներկայացուցչի կողմից ներկայացվեց միջնորդություն վերը նշված պահանջը ձեւակերպելու մասին հետեւյալ կերպ՝ «ՀՀ Լոռու մարզի դատախազությանը պարտավորեցնել կայացնել որոշում ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածով սահմանված կարգով և որոշման օրինակը տրամադրել կազմակերպությանը»:
Դատարանի կողմից բավարարվեց միջնորդությունը, այնուհետեւ կազմակերպության ներկայացուցիչը ներկայացրեց կազմակերպության դիմումը եւ պնդեց ներկայացված պահանջը:
Դատարանը պահանջեց ներկայացնել նաև գործին վերաբերող փաստաթղթեր, որի համար կազմակերպության ներկայացուցիչը խնդրեց դատական նիստը ընդմիջել 30 րոպեով, իսկ դատախազը միջնորդեց դատական նիստը հետաձգել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2010 թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, որ 2010 թ. հունիսի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Լոռու մարզի դատախազության վերաքննիչ բողոքը և այն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: