Ծեծում են, բայց մնում անպատժելի
00:00, February 8, 2011 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2011 թ. փետրվարի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոքը՝ այն համարելով անհիմն:
Գործի էությունը կայանում է նրանում, որ 2010 թ. հոկտեմբերի 17-ին Գ.Մ.-ն ոստիկանության Տաշիրի բաժնում գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2010 թ. հոկտեմբերի 11-ին Զ.Ծ.-ն քաղաքացիական համազգեստով ոստիկանության մեկ այլ աշխատակցի հետ գնացել է Գ.Մ.-ի տուն եւ իր մեքենայով իրեն տարել ոստիկանության Տաշիրի բաժին:
Ըստ Գ.Մ.-ի` ոստիկանության բաժանմունքում Զ.Ծ.-ն, իրեն տանելով առանձին սենյակ, փորձել է ճշտել, թե երբ է վճարելու իր ծնողներից վերցրած պանրի գումարը` 5500 դրամը: Գ.Մ.-ն պատասխանել է, որ երկու ամիս աշխատավարձ չի ստացել, որ ստանալու դեպքում անպայման կվճարի, որից հետո Զ.Ծ.-ն Գ.Մ.-ի կրծքավանդակի ձախ մասում բռունցքով երկու հարված է հասցրել:
Դեպքից երկու օր անց Գ.Մ.-ն նորից կանչել են ոստիկանության Տաշիրի բաժին եւ ասել, որ իր հետ տանի անձնագիրը: Գ.Մ-ն հաջորդ օրը ներկայացել է ոստիկանության Տաշիրի բաժի, որտեղ «Քրեականի պետը վերցրել է նրա անձնագիրը եւ պարտադրել գրել պարտավորագիր այն մասին, որ նա պարտավորվում է Ի.Ս.-ի անասունների համար վճարել 300.000 ՀՀ դրամ: Այնուհետեւ «Քրեականի պետը» վերցրել է նրա անձնագիրը եւ վերադարձրել միայն Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների միջամտությունից հետո:
2010 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը՝ ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցների արարքում հանցակազմի բացակայության պատճառով:
2011 թ. հունվարի 24-ին Գ.Մ.-ի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:
Կից ներկայացվում է ՀՀ գլխավոր դատախազության մերժումը