Հասարակական կազմակերպությունների հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության
00:00, January 17, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Քրեակատարողական հիմնարկներ2011 թ. հունվարի 18-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի հասարակական կազմակերպությունների նախագահների հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության գործով դատաքննությունը:
Նշենք, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը հայց էին ներկայացրել ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ քրեական գործ հարուցելու և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նկատմամբ դիմողների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական հետապնդում չիրականացնելու համար:
Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 2-ին «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության արդյունքում վերոնշյալ ՀԿ-ների նախագահները պարզել էին, որ ՔԿՀ-ում 2010 թվականի օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը, առանց օրենքով նախատեսված հիմքերի, պահվել է ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը։