Հերթական խուզարկությունը
00:00, March 29, 2008 | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողություն2008թ-ի մարտի 29-ի առավոտյան՝ մոտավորապես ժամը 8:30-ի սահմաններում, Վանաձորի ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն է իրականացվել Արմեն Բալայանի բնակարանում
/հասցե՝ ք. Վանաձոր, Աղայան 59/4 շենք, բնակարան 31/, դրան կից օժանդակ շինությունում, ինչպես նաև նրա կողմից ղեկավարվող «Արարատ» մթերային խանութում /հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 79/:
Խուզարկության թույլտվություն տրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Ս.Մնացականյան/ 2008թ-ի մարտի 27-ի որոշմամբ:
Խուզարկությունը նպատակ է ունեցել հայտնաբերել 2007թ-ի մարտի 3-ից մինչև մարտի 5-ը Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 24 հասցեում գտնվող «ՍԻՄ տպագրատուն» ՍՊ ընկերության արտադրամասից գաղտնի հափշտակված տպագրական մեքենայի 7 լիսեռները:
Խուզարկության արդյունքում որևէ լիսեռ չի հայտնաբերվել, բայց բռնագրավել են Արմեն Բալայանի օրինական որսորդական հրացանը: Հետաքրքիր է, որ խուզարկության ընթացքում ուղղակի հարց է տրվել. «Արդյո՞ք նա ՀՀՇ անդամ հանդիսանում է, թե ոչ»:
Խուզարկության իրականացման և որսորդական հրացանի առգրավվման արձանագրությունների պատճենները չեն հանձնվել Ա.Բալայանին: