Նժդեհի հրապարակում սպանված Արման Ենգիբարյանի կարճված գործը հրաժարվում են տալ
00:00, August 20, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Կյանքի իրավունք | ՈստիկանությունՍույն թվականի հունիսի 15-ին Երևանի մետրոյի «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանվել էր Արման Ենգիբարյանը: Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՔԾ-ում քննություն էր իրականացվում, որի արդյունքում գործը կարճվել էր։
Գործը կարճելու մասին որոշում ստանալու համար Արման Ենգիբարյանի հոր` Սերգեյ Ենգիբարյանի շահերի ներկայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Էդմոն Մարուքյանը դիմել է քննիչին մոտ երկու շաբաթ առաջ։
Փաստաբանը ներկայացրել է նաև փաստաթուղթ, որով Սերգեյ Ենգիբարյանը թույլ է տալիս Էդմոն Մարուքյանին իր իրավունքները պաշտպանել։ Այսօր փաստաբանը հայտնեց «Առաջին լրատվական»-ին, որ գործը կարճելու մասին որոշումը մինչ օրս իրեն չեն տվել։