Վանաձորի համայնքի ավագանու որոշումները վերացնելու պահանջ
00:00, August 1, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Տեղական ժողովրդավարություն2011 թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 14:30-ին և 15:30-ին, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում նշանակված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վանաձորի համայնքի ավագանու թիվ 75 որոշումը առոչինչ ճանաչելու և թիվ 76 որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջների մասին դատական նիստերը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է չեղյալ համարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Վանաձորի մարզադաշտն ու շուրջ 44 հազար քառակուսի մետր մակերեսով հողամասը նվիրաբերելու ու անհատույց հատկացնելու վերաբերյալ ավագանու որոշումները:
Կազմակերպությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ավագանու որոշումները, ինչպես նաև որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի նվիրաբերության վերաբերյալ պայմանագրերը:
Հիշեցնենք, որ որպես երրորդ անձ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ներգրավվելու համար նախորդ դատական նիստն անորոշ ժամանակով հետաձգվել էր: