Վանաձորում կկայանա հանրահավաք
00:00, July 11, 2008 | Հավաքների և միավորումների ազատություն2008թ. հուլիսի 18-ին՝ ժամը 17:00-19:00-ն, Վանաձորի «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատին հարող տարածքում կայանալու է հանրահավաք «Իրազեկում 1609 և 1620 ԵԽԽՎ բանաձևերի ընթացքի վերաբերյալ»:
Հանրահավաքի կազմակերպիչը հանդիսանում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: (pdf)
Վանաձորի քաղաքապետն առաջարկել է հանրահավաքի անցկացման մեկ այլ վայր՝ Վանաձորի «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատին հարող տարածքը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չի առարկել:
«Ժողովների, հանրահավաքների, երթերի և ցույցերի անցկացման մասին» ՀՀ օրենքով նախատեսված 72 ժամվա ընթացքում Վանաձորի քաղաքապետը կայացրեց որոշում՝ 2008թ. հուլիսի 18-ի կազմակերպվող հանրահավաքի անցկացման համար այլ վայր առաջարկելու մասին:
Վանաձորի քաղաքապետի 10.06.2008թ. թիվ 912 որոշմամբ էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպվող հանրահավաքն ընդունվեց ի գիտություն: (pdf)
Տեղեկացնենք, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո սա Վանաձորում կազմակերպվող առաջին հանրահավաքն է: