Տեղեկատվություն ստանալու պահանջ «Մարտիկ» հիմնադրամի վերաբերյալ
00:00, July 15, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության գործի քննությունը:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Ռ.Հակոբյանը, նիստին մասնակցում էր հայցվոր կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա.Սաքունցը: Պատասխանող կողմը՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը, ներկա չէր չնայած պատշաճ ծանուցվել էր:
Նիստի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահի կողմից ներկայացվեցին հիմնավորումներ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պարտավոր է տրամադրել կազմակերպության կողմից պահանջվող տեղեկատվությունը:
Դատավորը որոշեց անցնել դատաքննության: Դատաքննության օրվա և ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ 2010 թ. դեկտեմբերի 9-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն՝ խնդրելով տրամադրել «Մարտիկ» հիմնադրամի կողմից ներկայացված մամուլի միջոցներով հրապարակված հաշվետվությունների օրինակները:
2010 թ. դեկտեմբերի 16-ին ստացվել է պատասխան գրություն, որով մերժվել է տեղեկատվության տրամադրումն այն պատճառաբանությամբ, որ իրենք իրավասու չեն նման տեղեկատվություն տրամադրելուն: