Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու գործով տեղի կունենա հերթական դատական նիստը
18:17, June 1, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Կարինե Հովհաննիսյան
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալի մասնակցությամբ երկու քրեական գործերը քննվում են մեկ վարույթում:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Էրիկ Ամիրխանյանի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից քաղաքացիական հայց ներկայացվեց՝ ընդդեմ Ա. Պետրոսյանի՝ նյութական վնասի փոխհատուցման պահանջով, որին ծանոթանալու նպատակով պաշտպանական կողմը միջնորդեց հետաձգել դատական նիստը: