Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է
10:24, October 2, 2014 | Նորություններ, Սեփական լրատվությունՀոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է:
Հայաստանը ներկայումս համարվում է ծերացող երկիր, քանի որ յուրաքանչյուր տարի ավելանում է բնակչության 60-ից բարձր տարիքային խմբի անձանց թիվը:
Այս թվի աճի հետ միաժամանակ ավելանում է նաև ՀՀ միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման և խնամքի ծառայություններ տրամադրող հաստատություններում բնակվող ծերերի թիվը:
Այժմ Հայաստանի Հանրապետությունում գործում են միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման և խնամքի ծառայություններ տրամադրող ութ հաստատություններ, որտեղ բնակվում և խնամք են ստանում 1250 տարեցներ, 2750-ը ևս ցերեկային խնամք են ստանում նույն հաստատություններում:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արդեն մեկ ամիս է մշատադիտարկում է իրականացնում նշված 8 հաստատություններում:
Մշտադիտարկումը նպատակ ունի բացահայտել մարդու իրավունքների վիճակը Հայաստանի Հանրապետությունում գործող տարեցների տներում: