«Խոշտանգումների դեմ պայքարի գործընթացում ԶԼՄ-ների և ՀԿ-ների դերը» թեմայով դասընթաց
16:35, March 9, 2015 | Հայտարարություններ, ՍեփականՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է լրագրողների և իրավապաշտպանների մասնակցելու՝ «Խոշտանգումների դեմ պայքարի գործընթացում ԶԼՄ-ների և ՀԿ-ների դերը» թեմայով դասընթացի:
Դասընթացը նպատակ ունի բարձրացնելու լրագրողների և իրավապաշտպանների մասնագիտական կարողությունները` խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ դրսևորումների բացարձակ արգելքին ուղղված գործընթացում:
Դասընթացը հիմնականում կանդրադառնա խոշտանգման, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի իրավական և հոգեբանական կողմերին, դրանց հոգեբանական հետևանքներին, խոշտանգման և վատ վերաբերմունքի փաստաթղթավորման եղանակներին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարի գործընթացում ԶԼՄ-ների և ՀԿ-ների դերին, ԶԼՄ-ների կողմից խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի լուսաբանմանը:
Դասընթացը կվարեն վրացի փորձագետներ՝ Հանրային գործերի վրացական ինստիտուտի (GIPA) Լրագրության և մեդիա կառավարման (CSJMM) կովկասյան դպրոցի դասախոսներ Թինա Ծոմայան և Նինո Դանելիան:
Դասընթացը ֆինանսավորվում է Նիդերլանդների թագավորության դեսպանատան կողմից՝ Մարդու իրավունքների տուն Թբիլիսիի հետ համատեղ իրականացվող «Մարդու իրավունքները դեպի մարզեր» ծրագրի շրջանակներում: Դասընթացը համաֆինանսավորվում է Սիգրիդ Րոսինգ թրաստ (SRT) կազմակերպության կողմից:
Դասընթացը տեղի կունենա քաղաք Երևանում, 2015 թ. մարտի 14-ին, ժամը՝ 10:00 – 17:30, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի Արամե սրահում (Վազգեն Սարգսյան 26/1, Հանրապետության հրապարակի մոտ):
Կանխավ շնորհակալ ենք դասընթացին, ինչպես նաև խոշտանգման և վատ վերաբերմունքի բացարձակ արգելքին ուղղված գործընթացին մասնակցելու համար:
Հարցերի դեպքում դիմեք Օֆելյա Զալյանին. էլ. փոստ՝ ozalyan@hcav.am, հեռ. 0322 42268 կամ 094 042268:
I am glad to participate to participate in courses organized by your Organization.