Տիգրան Սիմոնյանի հարազատները նրա մահվան մասին իմացել են լրատվամիջոցներից
16:33, February 11, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քիչ առաջ այցելեցին երեկ՝ 2015թ. փետրվարի 10-ին մարտական հենակետում մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին: Տիգրան Սիմոնյանը Վանաձոր քաղաքից էր:
Ինչպես հարազատներն են հայտնել՝ Տիգրանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու անցել ծառայության: Արդեն մոտ երկու տարի ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Եղնիկներ զորամասում և ըստ հարազատների՝ սիրով էր կատարում իր աշխատանքը:
Մոր խոսքերով, Տիգրանը մեծ ցավով էր ընդունել վերջերս Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դեպքը, որի ժամանակ սպանվել էր Հայկազ Բարսեղյանը:
Զինծառայողի հարազատներից մեկն ասաց, որ Տիգրանի մահվան մասին լուրն իմացել է լրատվամիջոցներից: Հարազատներին դեպքի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Այս պահին զիծառայողի հարազատները սպասում են, թե երբ Վանաձոր կբերեն Տիգրանի մարմինը: