Ոստիկանությունից վնասի փոխհատուցում պահանջող ցուցարարի գործով վճիռը կհրապակվի այսօր
10:46, July 12, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:01-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի ցուցարար Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ Ոստիկանությունից պատճառված վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը:
Վերջինս 2014 թ․ հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի մոտ կազմակերպված հավաքին և ենթարկվել վարչական ձերբակալման:
ՀՀ Վարչական դատարանի վճռով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո 2017 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ցույցի ընթացքում Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները և մերժեց վերջինիս պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության հայցը:
Ցուցարարն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ՀՀ Ոստիկանությունից պահանջում են ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված ոչ գույքային վնասի փոխհատուցում 465.000 ՀՀ դրամի չափով:
Ավելի վաղ 500.000 ՀՀ դրամ փոխհատուցում տրամադրելու հայցը ՀՀ ոստիկանապետը բավարարել էր մասնակի՝ 35.000 ՀՀ դրամի չափով: