Օրենքի նոր փոփոխությամբ ՀԿ-ների վրա ազատ գործունեության սահմանափակումներ կդրվեն
16:56, December 13, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԾաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում այսօր տեղի ուենցավ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի քննարկում:
Օրենքում կատարված փոփոխությունները, սակայն, ոչ բոլոր հասարակական կազմակերպությունների սրտով են: Փոփոխությունից հետո հասարակական կազմակերպությունը պարտավոր է վարել իր անդամների (անդամություն ունեցող Կազմակերպության դեպքում) և կամավորների հաշվառումը, նախատեսված կարգով հրապարակել հաշվառում, նախատեսված դեպքում ենթարկել պարտադիր աուդիտի, իր պաշտոնական կայքի հասցեի վերաբերյալ ծանուցել ՀՀ արդարադատության նախարարությանը, սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար արդարադատության նախարարության պատճառաբանված պահանջով՝ ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել նրա ներկայացուցիչներին՝ ներկա գտնվելու ժողովին իր կոլեգիալ կառավարման մարմինների նիստերին, որևէ անձի պահանջով՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում նրան հնարավորություն տալ ծանոթանալ Կազմակերպության կանոնադրությանը, հիմնադիր այլ փաստաթղթերին, ժողովի որոշումներին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հասարակական կազմակերպությունների մի քանի ներկայացուցիչներ իրենց դժգոհությունը հայտնեցին օրենքի փոփոխությունների հետ կապված՝ ընդհուպ նշելով, որ այդ կերպ սահամանափակվում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է այս տեսակ սահամանփակումները պայմանավորված լինեն նաև Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ, չէ՞ որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարել էր, թե պետք է չեզոքացնել այն ՀԿ-ների գործունեությունը, որոնք սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում։ «Օֆիցիալ որևէ կապ չունի, բայց եթե դա էլ դիտարկեք որպես մեր երկրի հետ ընթացող գործընթաց, վտանգները մի քանի անգամ բազմապատկվում են, եթե մենք տեսնենք, թե ինչ տենդեցներ են, ինչ հայտարարույթուններ են եղել, ու այս օրինագիծն է ընթացքում հայտնվում: Եթե մեծ կոնտեքստը նայենք, ապա գալիս է ապացուցելու այն միտքը, որ այս գործընթացում վտանգներ կան»:
Բացի այդ՝ Ամիրյանն ընդգծեց, որ ֆինանսական հաշվետվողականության պարտադրանք պետք է լինի միայն այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք պետությունից են ֆինանսավորվում, բայց կան նաև շատ հասրակական կազմակերպություններ, որոնք օգնում էին, որ գործարար և բարերար՝ ով խնդրում է իր ինքնությունը չբացահայտել, այդ դեպքում ՀԿ-ն չի կարող հաշվետվություն ներկայացնել կամ էլ պետք է հրաժարվի ֆինանսավորումից:
Նույն դժգոհությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Չիլինգարյանը՝ ասելով, թե ֆինանսական հաշվետվություն ներկայացնելը չի բխում հասարակական կազմակերպության շահերից:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում։