«Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի գործով ևս երեք վկա կհարցաքննվի
09:17, March 14, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 14-ին՝ ժամը 15:40-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի վայրից ֆիզիկական ուժի գործադրմամբ ոստիկանության բաժին տեղափոխված, «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը:
Ս. Սիմոնյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին դատարանը բավարարեց հավաքի ևս երեք մասնակցի հարցաքննելու վերաբերյալ Ս. Սիմոնյանի ներկայացուցչի միջնորդությունը: