«Շատ հաճախ ձերբակալում ու պատժում են նրանց, ովքեր ինչ-որ բան թաքցրել են ու «վերևներին» չեն հասցրել». Կոռուպցիայի դեմ պայքար, թե իմիտացիա
10:55, June 16, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ ամբողջ պաշտպանական համակարգը կոռումպացված է: Ավելին, հանրության համար ակնհայտ դարձավ, որ կոռուպցիան ուղղակիորեն վտանգել է երկրի պաշտպանությունը, տնտեսությունը, պետական ինստիտուտները, և իշխանությունները բացարձակ անպիտան դուրս եկան երկրի արտաքին մարտահրավերները լուծելու հարցում: Եվ նրանք պետք է փորձեն իրենց դեմքը փրկել, հատկապես, որ մեկ տարի հետո սպասվում են պառլամենտական ընտրություններ, որպեսզի փորձեն արդարացնել, որ, այո, իրենք դասեր են քաղում իրենց սխալներին: Չնայած, սխալներից դասեր քաղելուն պետք է հաջորդի այդ սխալների հրապարակավ ընդունումը և անաչառ ու օբյեկտիվ գնահատական տալը: Բայց մենք չենք տեսնում դա, իսկ լռելյայն և ընտրողաբար պայքարել կոռուցիայի դեմ, չի լինում», – «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը: Նա նշում է, որ իշխանությունները ստիպված են հանրությանը տեսանելի պատասխան տալ այն մասին, որ երկար ժամանակ շահարկվել էր, թե իբր պետք է կարևորել անվտանգության ապահովման խնդիրը և հանուն դրա կրել զրկանքներ:
Մանրամասն տես այստեղ՝ medialab.am