Ոստիկանական բաժին բերման ենթարկված խաղաղ ցուցարարները դեռևս ազատ չեն արձակվել. լրացված
14:10, April 17, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ 2018 թ. ապրիլի 18-ի ժամը 8:13-ին բերման ենթարկված խաղաղ ցուցարարները, որոնք գտնվում են Երևանի Նոր Նորքի ոստիկանական բաժնում, դեռևս ազատ չեն արձակվել:
Նրանցից մեկին բաց թողնելու մասին արձանագրություն է կազմվել և ստորագրվել ժամը 11:50-ին, սակայն նրան ևս բաց չեն թողել:
Ցուցարարները տեղեկացնում են, որ պատճառաբանում են, թե դատախազի որոշում է պետք բաց թողնելու համար:
Այս մասին ահազանգվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ու ՀՀ Փաստաբաբանների պալատ:
Այսօր՝ ապրիլի 17-ի առավոտյան ժամը 10:00-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված 32 ցուցարարներ դեռևս պահվում են ոստիկանության բաժնում: Նրանց պահելու որևէ օրինական հիմք չկա: Ոստիկանները նրանց ազատ չարձակելու անհիմն պատճառաբանություններ են ներկայացնում: