«Պուտինոիդներ, պուտինիստներ, պուտինամոլներ, Դուք արհավիրք եք, Դուք երկրաշարժից բեթար եք, Դուք աղբ եք, Դուք այս ինչ վարակ էիք, որ մեր գլխին եկաք»
18:37, July 17, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԲացարձակապես ինձ իրապես չի մտահոգում Կրեմլից հնչած կամ Կրեմլի կատարած գործողությունները` այլ բան չի կարելի սպասել բռնապետական իշխանությունից: Ինչ սպասես մի պետության իշխանությունից, որը սպանում է, բանտարկում է, ունեզրկում է իր քաղաքացիներին:
Ավելի շատ մտահոգում է այս ողորմելի վիճակը, որում հայտնվել ենք մենք, մեր պետությունը, այս ողորմելի իշխանությունների և նրա սպասավորների քաղաքականության ու վարքագծի պատճառով: Այս խեղճ ու կրակ վիճակն է մտահոգիչ, որին դեռևս հարմարվում է ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը` այդ ողորմելիների քաղաքականության արդյունքում:
Նվաստացուցիչ է, երբ քեզ վերաբերվում են այսպես` մի լկտի պետության լկտի իշխանության կողմից:
Եվ այդքանից հետո դեռ համարձակվում են ՀՀԿ+ նրա սպասավորները ծպտուն անգամ արձակել, ինչ-որ բառեր արտասանել:
ՀՀ-ն վառ օրինակ է այն աքսիոմատիկ մտքի, որ երբ զոհաբերում ես, զիջում ես արժանապատվությունդ, վտանգում ես և զոհաբերում ես նաև անվտանգությունդ:
Ինչպես դուրս գալ այս նվաստացուցիչ վիճակից:
Պուտինոիդներ, պուտինիստներ, պուտինամոլներ Դուք արհավիրք եք, Դուք երկրաշարժից բեթար եք, Դուք աղբ եք, Դուք այս ինչ վարակ էիք, որ մեր գլխին եկաք:
Ինչ անել…չգիտեմ…ինչպես անել չգիտեմ…
Այս աղբից, այս խայտառակությունից պետք է մաքրվել…