Վաղը Վճռաբեկ դատարանը կքննի Ուկրաինայի քաղաքացի Բ. Կալիուսսկիի պաշտպանների վճռաբեկ բողոքը
18:27, July 19, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ վաղը՝ 2018 թ. հուլիսի 20-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանը կքննի Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիի պաշտպաններ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանի և Անի Չատինյանի վճռաբեկ բողոքը:
Վճռաբեկ բողոքը ներկայացվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թ. ապրիլի 23-ի որոշման դեմ, որով վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքն ու անփոփոխ թողել՝ Բ. Կալիուսսկիին կալանավորելու որոշումը:
Նշենք, որ ավելի ուշ՝ 2018 թ. մայիսի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Բոգդան Կալիուսսկիի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով խափանման այլընտրանքային միջոց գրավ կիրառելու վերաբերյալ: